«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվում որակվել է հանցավոր գործունեություն (տեսանյութ)Բաթումիում բախվել են երկու նավակներ, տուժածներ կան (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքըՌուբեն Վարդանյանի գործն ամբողջությամբ ֆարս է. այն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ ՍահակյանԵթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը. ԱբրահամյանՄեղադրյալներից մեկը մահացել է. Ի՞նչ է հայտնի Լոռիում կեղծ թղթերով միս վաճառելու գործիցՈչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ
Դոնալդ Թրամփը տարածել է Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացի վերաբերյալ հոդվածըՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿրթել չստացվեց, որոշել է պատժել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի. Արա Աբրահամյանը դիմել է դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներինԹուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին. «Հրապարակ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին«Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին. «Իրավունք» Ինչպես է փոխվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը. «Հրապարակ»TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»Լիլիթ Մակունցը որոշում ունի. «Իրավունք»Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Արևմուտքն էլ է պայմաններ դնում.«ՀրապարակՌուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններԲանակում զոհերի աննախադեպ վիճակագրությունը համակարգում կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք»Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են. «Հրապարակ»Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀ

«Սիրելիներ» կան, տիկին դատախազ, այլապես ինչո՞ւ «Մարտի 1-ի» գործով քննիչ Մարսել Մաթևոսյանի՝ միլիոնատեր որդին Արմավիրի սովորական դատախազից եկավ Գլխավոր դատախազություն ու դարձավ ավագ դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզային այցերի է, առգրավված իրեղեն ապացույցներն անձամբ է տանում թանգարան, լուսանկարներում պետք է լուրջ լինի, երեխաների հետ շատ լուսանկարներ պետք է ունենա ու պետք է կերտի բարի դեմք։

Վերջերս, սակայն, այս ամենին գումարվել է տեքստերում իրականությունից հեռու, վերամբարձ վերնագրեր «թելադրելը» լրատվականներին․ օրինակ` «Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»։

Այս ամենը պետության համար շատ լավ կլիներ, եթե դա չասեր Նիկոլ Փաշինյանի սիրելի օգնականը, ով գլխավոր դատախազ է դարձել հենց սիրելի օգնական և սիրելի զեկուցող լինելու շնորհիվ։

Մարտի մեկին էլ մամուլում լուր է հայտնվում, թե Աննա Վարդապետյանն ասել է Սասուն Խաչատրյանին՝ գործը դիր սեղանիս։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ առնչություն ունեն «սիրելիներն» ու «Մարտի 1»-ի գործը․ NEWSPRESS.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է թաքնված Աննա Վարդապետյանի այդ հայտարարության տողատակում։

Ինչ պարզեցինք

Աննա Վարդապետյանը սիրելիներ, իհարկե, ունի, պարզապես, երբ չի հաջողվում հաղթել այլ կառույցների ղեկավարներին, չսիրելիներն են նշանակվում պաշտոնների, բայց այդ մասին մեր հաջորդ հրապարակումներում։

Նշան Մաթևոսյան

Մարտի 1-ի գործով քննիչ, նախկինում ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի (1951–2012․ հանկարծամահ էր եղել աշխատասենյակում) որդին։

Դատախազության կայքում NEWSPRESS.am-ը չգտավ Նշան Մաթևոսյանի պաշտոնը բարձրացնելու մասին` Աննա Վարդապետյանի հրամանը։

Նշան Մաթևոսյանը, ինչպես հայտնի է դառնում նրա սոցցանցի էջից, ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդ է: Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին է գործուղվել Աննա Վարդապետյանի որոշմամբ։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ Նշան Մաթևոսյանն Աննա Վարդապետյանի համար այնքան է «սիրելի», որ գործուղումների անբաժան մասն է, այդ թվում՝ արտագնա, այդ թվում՝ պետական կառույցներ, բայց երիտասարդը լուսանկարներում․․․ չկա։

Համաձայն ենք․ գուցե այդպես ավելի ճիշտ է, որովհետև երբ մեկին լուսանկարներում թաքցնում ես, փոքր-ինչ ավելի վստահ ես ասում, թե «սիրելիներ» կամ «չսիրելիներ» չկան՝ մտածելով, որ մարդիկ դրան կհավատան։

Եթե չկան «սիրելիներ», ապա մոտ 30 տարեկանում մի կերպ դատախազ դարձած, ոչնչով աչքի չընկնող տղան ինչո՞ւ է բոլոր տեղերում։ Գուցե պրոֆեսիոնալ աշխատանքո՞վ է տիկին դատախազի «աչքը մտել» Նշան Մաթևոսյանը՝ իսկ ի՞նչ է արել, բացի այն, որ կիսվել է Վարդապետյանի` վարչապետի օգնական դառնալու լուրով:

Պարզվում է նաև, որ այս երիտասարդը բավականին ճոխ կյանքով է ապրում, սիրում է ճամփորդել, լուսանկարվել շոգեբաղնիքում և հրապարակել։

Բարեվարքության կանոններն Աննա Վարդապետյանը երևի անտեսել է, որովհետև «սկզբունքային» է։

Երևանյան ճանապարհներին «գոնկաներ» անող երիտասարդը հիմա արդեն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է, սակայն միշտ չէ, որ նա օրինապահ քաղաքացի է եղել։ 2011 թվականին Նշան Մաթևոսյանն աչքի է ընկել խուլիգանությամբ․ այդ տարում մամուլը ողողված էր լուրով՝ Մյասնիկյան պողոտայում ձերբակալված ավազակային խմբի անդամների հետ բերման էր ենթարկվել նաև ՀՔԾ պետի տեղակալի որդին, նույն ինքը՝ Նշան Մաթևոսյանը, ինչը հետո հայրը հերքեց՝ ոչ թե խմբի անդամ է, այլ հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու։

Դե, հասկանո՞ւմ եք՝ ՀՔԾ պետի տեղակալի որդին էր ինքը․․․

Վերջում, ներկայացնենք նաև երիտասարդի հայտարարագիրը՝ օրինական ստացված եկամուտները։ 

31-ամյա երիտասարդը մեկ տարվա մեջ՝ միայն 2021-ին, 4 ավտոմեքենա է գնել, 35 միլիոն ռուբլի ունի (շուրջ 175 մլն դրամ), 95 մլն դրամ, տարեկան աշխատավարձն էլ 5.5 մլն դրամ է։ Այս մի քանի թիվն իրար գումարելու, տարիների բաժանելու հետևանքով մեծ կասկածներ կառաջանան «թալանչիներին» դատող դատախազի մոտ (ավելի քան 49 տարի էր պետք տարեկան 5,5 միլիոնով 175+95 միլիոն վաստակելու համար)։

Բայց Մաթևոսյանին պատկանող փողերի ծագումը Վարդապետյանին, հավանաբար, հետաքրքիր չէ, նա «սկզբունքային» է, «սիրելիներ» և «չսիրելիներ» էլ չունի։ Փաշինյանը թերևս սրտնեղում է։

«Չսիրելիներ» ու «սիրելիներ» չկան, իսկ քանի՞ հավ ունի վանքը, տիկին դատախազ։

NEWSPRESS.am