ՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում Էրդողանից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ստամբուլ այցի ժամանակ օգնություն կխնդրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ռյուտեն մարտի 31-ին զանգահարել է Էրդողանին և խնդրել աջակցել նրա թեկնածությունը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Այժմ նա պատրաստվում է անձամբ Թուրքիայի ղեկավարից օգնություն խնդրել։