Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Փրկել Տարոն Մարգարյանի կոստյումը» կամ «Իրար արժանի անարժանները». տրագիկոմեդիա՝ 2 արարով


qaxaqapetaran

«Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց ու ՀՀԿ-ական «կինոյի տղերքի» խաղը «Նուբարաշենի գարշահոտության դեմ պայքարն ու իշխանության անտարբերությունը» մարտաֆիլմում հաջողված էր, ու եթե այդ ֆիլմում որոշ տեսարաններ այդքան նողկալի չլինեին՝ այն կարժանանար կինոքննադատների դրվատանքին ու հանդիսատեսի ծափողջյուններին։ Բայց այս ֆիլմն արժանի չէ ո՛չ ծափերի, ո՛չ շնորհավորանքների, ո՛չ էլ խրախուսանքի։

Նուբարաշենի բնակելիների խնդիրն, իհարկե, կա և դա վաղուց լուծում է պահանջում, բայց այնպես չէ, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց կեղտով լի բանկաները Տարոն Մարգարյանի առջև դնելով՝ այդ հարցին լուծում կտար, կամ որևէ բան կփոխեր։ Նախ՝ տարաններում Նուբարաշենից վերցված կեղտաջրի նմուշ էլ չէր, այլ՝ նպատակային գարշահոտություն առաջացնելու համար քիմիական նյութ. սա ի միջի այլոց։

Չի բացառվում նաև, որ իշխանությունն իր սկզբունքայնությանը դեմ չգնալու համար այս հարցն ընդհանրապես թողնի լուսանցքում․․․ ստացվում է՝ ներկայացումն ինքնանպատակ էր ու էժանագին փիառ։

Հիմա՝ իշխանությունը ներկայացնող մեծամասնության մասին։ Ի վերջո, կանայք, թեկուզ և անընդունելի տարբերակով, բայց քաղաքապետին էին մոտենում ո՛չ թե Կալաշնիկովի ավտոմատով, այլ ընդամենը կեղտաջրով լցված գարշահոտ բանկաներով, որոնց «կրակոցը» մահացու չէ։ Քաղաքապետը կարող էր զրկվել ընդամենը մեկ թանկանոց կոստյումից։ Բայց «տղերքը» վրա հասան ու փրկեցին Տարոն Մարգարյանի կոստյումը։ Այն, ինչ եղավ հետո, նողկալի էր։

Բոլորի աչքի առաջ կանանց քաշքշում էին տղամարդ կոչվող արարածները․ թեև այս պարագայում նրանց չի կարելի տղամարդ կոչել։ Հատկապես երբ նրանցից ոմանց համար տղամարդկությունը չափվում է միայն մի գործոնով․ Մովսես Առաքելյանի՝ Շմայս «բռնաբարիչի» խոստովանությունը վկա։

«ԵԾ» խմբակցության Էմոցիոնալ ու արկածախնդիր կանանց էլ հենց դա էր պակասում․ վերջիններս, օգտագործելով առիթը, հայտարարեցին, թե Հանրապետականները կպել են իրենց կրծքերին ու հետույքին։

Չենք քննարկում այն, որ այս կանայք պետք է գիտակցեին, որ իրենց նախաձեռնությունը հղի է պոռթկումներով, ծեծ ու ջարդով և նաև անակնկալ «ձեռքգցոցիներով», հատկապես երբ իրենց դիմաց կանգնած էին ամբիցիոզ ու հոռացած ՀՀԿ-ականներ։ Նրանք պետք է գիտակցեին նաև՝ այն, ինչ պետք է տեղի ունենար դահլիճում, այդ ամբողջը տեսանկարահանվելու է, ու գոնե որպես մայր՝ պետք է զերծ մնային ավելորդ խոսակցություններից ու հեղինակազրկվելուց։

Ի վերջո, գոռոցներով ու ծեծ ու ջարդով հարցեր չեն լուծվում։ Իհարկե, չէինք ցանկանա համեմատական անցկացնել, բայց պահի թելադրանքով, որպես ավագանու ընդդիմադիր կին դեմք՝ հարկ ենք համարում բերել Անահիտ Բախշյանի օրինակը։ Նա իր հույժ ընդդիմադիր հայացքներով անգամ, չդադարեց առաքինի կին մնալուց, իսկ հարցեր բարձրացնում ու դրանց լուծումը պահանջում էր ո՛չ թե նման հիստերիկ ելույթներով ու ներկայացումներով, այլ քաղաքակիրթ ձևով, և հասնում բավականին դրական արդյունքների։

Բայց «ԵԾ»-ն փողոցային ընդդիմությունից քաղաքական հարթակ տեղափոխվելու փոխարեն փողո՛ցն է բերել քաղաքականություն։

Թեև մյուս կողմից էլ, իշխող կուսակցության անդամները ևս այս առումով հետ չեն մնում։ Ու եթե քաղաքական գործիչ կինն իրեն թույլ է տալիս, մեղմ ասած, կղանքը շպրտել քաղաքապետի դեմքին, ապա իշխող կուսակցությունն էլ՝ կղանքը մաքրելու փոխարեն, պատրաստ է ձեռք բարձրացնել կնոջ վրա ու դուրս շպրտել նրան՝ որպես իր։ Այնպես որ՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդդիմությունն է, և այս պարագայում նրանք իրար արժանի են, քանի որ մեկը մյուսին լրացնում են՝ իրենց անկիրթ ու անտակտ պահվածքով։

Արմինե Մկրտումյան