Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Մսամթերքը թանկացել է


sarecvac-mis

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 13.1%, 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից։

Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում, իսկ մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 1.4%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.3-1.2%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակն աճել է 1.0%- ով), 4-ում արձանագրվել է 1.0-0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում այս տարվա հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.3%-ով):

Շաքարի և շաքարավազի շուկայում, ըստ վիճակագրության, 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: