Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Արթուր Բաղդասարյանն անձի երկվություն ունի


artur-baghdasaryan

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցության։ Պարզվում է՝ այս կուսակցությունը դեռևս գործում է, ավելին՝ արտահերթ համագումար է հրավիրել՝ ինչ-որ տեղ, կոնկրետ չի նշվում, թե ում մասնակցությամբ՝ առավել ևս։

Պարզվում է՝ նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով։ Ինչպես ասում են՝ քաղաքական խնդրագիր են ուղարկել․ քաղաքականություն խցկվելու նոր ձև են մտածել։

Նշվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցության:

Իսկ այս ամենի միջակետում Արթուր Բաղդասարյանն է, որը բավականին ժամանակ է՝ ընդհատակում է, միմիայն նրա անունը շրջանառվում է, երբ Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների հետ կապված չվճարումներ կան կամ նա օտար ափերում հարսանիքների մեջ է, որի համար կրկին վճարում են հեռուստաընկերության աշխատակիցները։ Ինչևէ։

Իսկ ինչո՞ւ են այս պահին ներկա և նախկին նույն կուսակցությունները վերադառնում նախկին վարկաբեկված անվանը. չի բացառվում, որ իշխանությունները հերթական խոստումն են տվել Արթուր Բաղդասարյանին, գուցե մի քիչ էլ փող, և նա պատրաստ է իր երկու անձը կրկին միավորել։

Եթե Ա․ Բաղդասարյանը մտածում է «առաջադիմել» իր անվան և կուսակցության հարցում. ավելի ցած գլորվել, քան մինչ այժմ՝ երևի թե վառ երևակայություն է պետք, քանի որ իշխանություններն օգտագործել են, իսկ ժողովուրդն արհամարհում է ստրկամտության համար։ Նա վերածվել է քաղաքական «ոչմիբանի», իսկ հնարավո՞ր է ավելին․ Արթուր Բաղդասարյանն իր երկու հատվածների միավորմամբ մտադիր է հասնելու քաղաքական անկման նոր բարձունքների։

NEWSPRESS.am