Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Իրականում ինչպե՞ս խորտակվեց «Տիտանիկ» նավը (տեսանյութ)


titanic

1912 թվականին խորտակվեց «Տիտանիկ» նավը, ինչի արդյունքում զոհվեց 1496 մարդ: «Տիտանիկ»-ի խորտակումը 20-րդ դարասկզբի ամենաողբերգական իրադարձություններից էր: Այն, որ նավի խորտակման պատճառն այսբերգի հետ բախումն էր, պարզ է ու հասկանալի, սակայն այս ամենի հետ մեկտեղ կան նաև խորտակման այլ պատճառներ, ինչից էլ պայմանավորված էր այսբերգի հետ բախումն ու նավի խորտակումը:

Այսբերգի հետ բախման պատճառներից կարող էր լինել լուսնի բացակայությունը, ինչի պատճառով էլ նավաստիներն ուշ հայտնաբերեցին այսբերգը: Այդ օրը լուսին չկար, և փաստացի լուսնի լույսի բացակայությունն ու տարածքի մթությունը այն պատճառներից էին, որ նավը ղեկավարող անձնակազմն, ուշ հայտնաբերեց այսբերգը:

Պատճառներից էր նաև վերջին սառցային նախազգուշացման անտեսումը: Այդ հարցով զբաղվող անձնակազմը պատշաճ ուշադրություն չէր դարձնում մյուս նավերից ստացված սառցային նախազգուշացումներին: Սառցային նախազգուշացման մասին վերջին հաղորդումը, որն ուղարկվել էր այսբերգի հետ բախումից մեկ ու կես ժամ առաջ, «Տիտանիկ»-ի ռադիոհաղորդն ընդհատեց այն պահին, երբ «Կալիֆորնիեն»-ի ռադիոհաղորդը պատրաստվում էր հաղորդել հենց «Տիտանիկ»-ի ուղու վրա գտնվող սառցային կուտակումների լայնարձակ գոտու կորդինատները:

Մասնագետները փաստում են նաև, որ «Տիտանիկ»-ի խորտակման արդյունքում զոհվածների մեծ թիվը պայմանավորված է նաև փրկամակույկների թվաքանակով, քանի որ «Տիտանիկ»-ում փրկամակույկները եղել են շատ քիչ:

NEWSPRESS.am Culture-ը ներկայացնում է «Տիտանիկ»-ի խորտակման անիմացիոն տարբերակը: