Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ինչու են լռում կանայք


erkir-tsirani

Երեկ հայաստանյան քաղաքական կյանքում ևս մեկ սև բիծ ավելացավ։ Երևանի ավագանու նիստի ժամանակ կնոջ ծեծի ենթարկեցին՝ իր քաղաքական ակցիան իրականացնելիս, ծեծը զուգորդվեց նաև սեքսիստական վերաբերմունքով։

Ամեն ինչ սկսվեց նրանցից, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նիստերի դահլիճ էին բերել «Նուբարաշենի» բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

Տարաններից բուրող տհաճ հոտն անհանգստություն պատճառեց ճոխությունների սիրահարներին, ովքեր միանգամից վրա նետվեցին՝ հաճոյանալու շեֆին և զերծ պահելու նրան հոտը շնչելուց, քանի որ պարոն Տարոն Մարգարյանը վերին արտի ցորենն է և առավելություն ունի այդ հոտն ամեն օր շնչող մարդկանցից։

Այն, որ բարձրացված խնդիրը կարևոր է և լուծման առաջնային անհրաժեշտություն է պահանջում, դրան էլ ավելացավ ավագանիում հավաքվածների վերաբերմունքը կանանց նկատմամբ։ Ցավալի արձագանք էր նաև նույն ավագանիում գտնվող կին ավագանի Նաիրա Նահապետյանի վերաբերմունքը, ով բացահայտ պաշտպանեց տղամարդկանց կողմից կնոջ հանդեպ նման ոտնձգությունը։ Երևի տիկին ավագանին խոր վստահություն ունի, որ ինքը երբեք չի հայտնվի նման իրավիճակում, ինչը թեպետ կարելի է չհիմնավորված ամբիցիա որակել։

Պետք է նկատել, որ այս դեպքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հանրային սեկտորի կողմից ռազմավարություն մշակվի քաղաքականությամբ զբաղվող, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող կանանց իրավունքների պաշտպանության համար։ Մենք շատ շուտով կնկատենք, թե ինչ մեծ արագությամբ Հայաստանում կավելալան կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և դրանց ֆինանսավորման չափերի թվերը։

Թե ինչու են լռում կանայք, զարմանալի է, բայց որ յուրաքանչյուր կին պետք է իրեն մի պահ այդ կարգավիճակում պատկերացնի, կարևոր է։

NEWSPRESS.am