Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահները թուրք սահմանախախտի են ձերբակալել (ֆոտո)


sahmanaxaxt

Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որոնք ծառայություն են իրականացնում, հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այդ մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Թուրքիայի քաղաքացուն, ով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում, րոպեներ անց ձերբակալել են:

Նախնական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է, ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է իր իրավախախտումը:

Փոխգործակցության կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:

sahmanaxaxt1

sahmanaxaxt2