Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Առավոտ». Ինչո՞ւ են իշխանությունների շարժիչ ուժը հանդիսացող մարդիկ այդքան բթամիտ


avaganu nist

«Առավոտ» թերթը գրում է.

«Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ և ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս:

Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարևանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է:

Եկեք մտավոր փորձարկում կատարենք և ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետևելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետև սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»:

Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»: Բացի բռունցքներից` խոսելու, բացատրվելու, իրենց ճշմարտությունն ապացուցելու այլ ձև ավագանու ՀՀԿ-ական այս անդամները չգիտեն և չեն էլ իմանա:

Այսինքն՝ այս, բոլոր իմաստներով գարշահոտ պատմության մեջ «Ծիրանիի» հաշվարկը ՀՀԿ-ականների ինտելեկտի, դաստիարակության մակարդակի, կյանքի մասին պատկերացումների վրա էր, և այդ հաշվարկը միանգամայն ճիշտ էր:

Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունների՝ կոմունիստական, ՀՀՇ-ական, թե ՀՀԿ-ական, շարժիչ ուժը հանդիսացող մարդիկ այդքան բթամիտ են ու սահմանափակ: Թվում էր, թե 88-ի հեղափոխությունն իրականացրած առաջնորդների համար նման մարդիկ պետք է որ խորապես խորթ լինեին, բայց 3-4 տարում նրանք իրենց շրջապատեցին «կոմբիկերներով» ու «կարամելներով», որոնք ունեին դեմքի ճիշտ նույն արտահայտությունը, որը մենք այսօր տեսնում ենք ՀՀԿ «գործարար-չինովնիկական» անդամների մոտ:

Դե, իսկ մարդը, որը հետևից անզուսպ կրքով քաշում էր աղջկա մազերից, հաստատ կարիք ունի հոգեվերլուծաբանի հետ շփվելու: Ամենացավալին, սակայն, մեկ այլ բան է: Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որևէ ձևով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլևս չապրեն գարշահոտության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում