Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Ժամանակ». Իներցիայի գերվարչապետը. Որքա՞ն կհանդուրժեն Սերժ Սարգսյանին


serzh-sargsyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական կառավարման համակարգում գերվարչապետական ինստիտուտի մասին խոսակցությունը, անկասկած, հարաբերական է, քանի որ կա պարզ իրողություն՝ ինչպիսի լիազորությամբ էլ օժտված լինի վարչապետը, նա ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը և թիվ մեկ մանդատը, իսկ շատ դեպքերում միակ ներկայացուցչական մանդատը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը: Ըստ այդմ չափումը պետք է կատարվի հենց այդ ելակետով:

Այդ պարագայում, Հայաստանում գերվարչապետության ինստիտուտի ստեղծման մասին պնդումները, որքան հասկանալի և սպասելի են Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի մասով քաղաքական գնահատականի համատեքստում, նույնքան հարաբերական են ընդհանրապես համակարգային իրողության համատեքստում: Ի վերջո, առաջանում է, օրինակ, հարց, թե ինչո՞ւ գերվարչապետության ձգտող պետական կառավարման կարգում վարչապետը չի օժտվել Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ և այդ լիազորությունը նրան է վերապահվել միայն հայտարարված պատերազմի դեպքում:

Խոշոր հաշվով, ինչպիսի լիազորությունների շրջանակ էլ ներկայումս փորձ արվի դնել վարչապետի տակ՝ Սերժ Սարգսյանի համար կասկածի տեղ չի թողնում այն, որ, այդուհանդերձ, վարչապետը ենթակա է խորհրդարանին: Հետևաբար, որքան էլ իրավիճակը դիտարկում ենք Սերժ Սարգսյանի գերվարչապետության ներքո, այդուհանդերձ առաջանում է հարց՝ ինչպե՞ս է նրա մոտ ստացվելու տևական ժամանակ պահել գերիշխանությունը մի պարագայում, երբ դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը:

Նախագահի կարգավիճակի դեպքում գերիշխանության «ակունքը» այլ է՝ նախագահը բարձրագույն մանդատն է, խորհրդարանից ցածր չէ և անգամ հավասար էլ չէ, այլ որոշակիորեն բարձր: Ըստ այդմ, չկա հակասություն դե յուրե և դե ֆակտո իշխանական սխեմաների մեջ: Երբ առաջանում է այդ հակասությունը կամ տարբերակումը, առաջանում են նաև հարցեր, կապված այն բանի հետ, թե որքան է հաջողվելու Սերժ Սարգսյանին լինել դե ֆակտո պատասխանատվության գլխավոր օբյեկտ, չունենալով դե յուրե պատասխանատվության առաջնային մանդատ: Միևնույն ժամանակ, որքա՞ն է հանդուրժելու խորհրդարանական մեծամասնությունը դե ֆակտո իշխանությունը թողնել Սերժ Սարգսյանին, նաև դե ֆակտո պատասխանատվությունը թողնել նրան, բայց դե յուրե պատասխանատու լինել նրա կայացրած որոշումների համար:

Այդ խնդիրները ներկայումս գոյություն չունեն, չկա անհամաչափությունը կամ անհամադրելիությունը՝ դե յուրե և դե ֆակտո իրողությունների միջև, մինչդեռ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեպքում դրանք առաջանում են անխուսափելիորեն՝ իշխանությունը դե ֆակտո մնում է Սարգսյանի ձեռքում, սակայն իշխանության համար դե յուրե միակ պատասխանատուն խորհրդարանի մեծամասնության յուրաքանչյուր մանդատավոր է: Ներկայումս, երբ դե յուրե ու դե ֆակտո պատասխանատվությունը Սարգսյանի ձեռքին է, խորհրդարանի մեծամասնության և ընդհանրապես իշխող համակարգի համար իրավիճակի տրամաբանությունը բնականորեն հասկանալի է՝ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, դրա համար ստանում իրենց տնտեսական և անվտանգային դիվիդենտները:

Այլ է իրավիճակը նոր դեպքում՝ իշխանությունը նրանցն է, իսկ դիվիդենտները՝ Սերժ Սարգսյանինը, միաժամանակ էլ նրանցն են դե յուրե ռիսկերը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի վարչապետությունը բնականության խախտում է և, հետևաբար, հարց է առաջանում, թե որքան կարող է գոյատևել անբնական համակարգը, եթե այն առանց այդ էլ այլևս չունի ռեսուրսներ և էֆեկտիվ մեխանիզմներ բնական իրավիճակում կայուն գոյությունը շարունակելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը կարող է կոճակ սեղմող լինել, քանի դեռ կա իրենից ավելի վերև կանգնած պատասխանատու: Երբ այլևս չկա իրենից հետո այդ «մեկ մարդը», խորհրդարանական մեծամասնության մոտ կոճակ սեղմելուց սկսելու են աշխատել այլ մոտիվատորներ և հոգեբանական էֆեկտներ:

Իներցիան որոշակի ժամանակահատված, անկասկած, ճնշած կպահի դրանք, սակայն իներցիան ինքն ունի սահմանափակ տևողություն և ռեսուրսայնություն: Մյուս կողմից, իհարկե, դժվար է ասել, դա ամիսների՞, թե՞ տարիների հարց է: Առավել ևս, որ այստեղ կա նաև արտաքին ազդեցության հարցը, երբ արտաքին շրջանակը կարող է կամ երկարաձգել իներցիան, կամ արագացնել դրա սպառումը: Այդ իմաստով ակնհայտ է, որ գերվարչապետության ինստիտուտը Հայաստանում առավելապես իներցիոն ընկալում է, և գործնականում Հայաստանում տեղի է ունենում մի շարք օբյեկտիվ՝ իշխանության կամքից ու ցանկությունից վեր գտնվող պատճառներով թելադրված առավել լայն գործընթաց, և գործնական հեռանկարում շահեկան դիրքերում կարող են գտնվել հասարակական-պետական կյանքի այն սուբյեկտները, որոնք տեղի ունեցող գործընթացը դիտարկում են ոչ իներցիոն պրիզմայով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում