Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Հրապարակ». ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ


naxdalyan-arkacnern-rusastan-dashnutyan-ancayracir-tapastannerum-xorhrdaran-poxosnakn-cankanum-despan-nshanakvel-rijkov-mijocov

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։

Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից ևս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի և Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը ևս հրավեր է ուղարկել։

«Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տևում․ ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց մեր աղբյուրը։

Սակայն դա ամենը չէ․ հանդիպումից հետո, նույն համբերատարությամբ, Սերժ Սարգսյանը նկարվում է բոլոր ցանկացողների հետ՝ հատ-հատ․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել, մի հատ դժգոհություն չի հայտնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում