Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու


vraert

Փետրվարի 13-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

shamshyan.com-ի տեղեկություններով էլ վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկված հետիոտներ, 60-ամյա Աիդա Սերեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: