Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Կախարդական ու միստիկ գիրք, որտեղ ամեն ինչ կոդավորված է, իսկ տեքստը՝ անընթեռնելի․ «Վոյնիչի ձեռագիրը»


voynich

Արտաքինից «Վոյնիչի ձեռագիրը» գիրքը ոչնչով չի տարբերվում սովորական գրքից, սակայն երբ բացում ես այն, կարծես ինչ-որ կախարդական ու միստիկ գիրք բացես։ Գրքի հեղինակն անհայտ է, անհայտ է նաև, թե ինչ լեզվով է այն գրված, իսկ նկարազարդումները կարծես կոդավորված նկարներ լինեն, որոնց իմաստը մինչև այսօր էլ բացահայտված չէ։ Գիրքը գրվել է 1408-1438 թվականներին, սակայն հայտնի չէ, թե որտեղ։

Այն 1912 թվականին ձեռք է բերել կոլեկցիոներ Վիլֆրեդ Վոյնիչը, ում անունով էլ այն կոչվում է՝ «Վոյնիչի ձեռագիր»։ 1959 թվականին Հանս Կրուսը 24.500 դոլարով գնում է այն ու նվիրում Յելսկի համալսարանի գրադարանին, որտեղ էլ մինչև այժմ պահվում է գիրքը։ Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերատադրել տեքստը, սակայն ապարդյուն։ Գիրքը գրված է ձախից աջ, առկա են մոտ 170.000 նշաններ, նկարները գեղարվեստական նշանակություն չունեն, ակնհայտ է, որ նկարազարդողը պրոֆեսիոնալ նկարիչ չի եղել։

Գրքի ապակոդավորմամբ զբաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի կոդերի բացումով։ Նա շուրջ 7 տարի փորձում էր ապակոդավորել «Վոյնիչի ձեռագիրը» և կարծում էր, որ դրա ապակոդավորման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է.

«Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։

Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։ Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար։

NEWSPRESS.am Culture