Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Այրված «հրակայուն» ու թանկարժեք աղբամանները, «Սանիթեք»-ի անգործությունն ու քաղաքապետարանի անտարբերությունը (ֆոտո)


aghbaman1

Եթե Երևանում աղբահեռացման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը թվերը չի ուռճացնում, ապա փողոցներում տեղադրված աղբամաններից յուրաքանչյուրն արժե մոտ 240 հազար դրամ։

Քաղաքում այդպիսիք կարելի է տեսնել ամենուր։

Ու չնայած քաղաքապետարանից պնդում են, որ այս աղբամանները որակյալ են և հրակայուն՝ փաստերն այլ բան են վկայում։

Գրեթե ամեն թաղամասում ու նաև հենց կենտրոնում կան այրված աղբամաններ։ NEWSPRESS.am-ի թղթակիցը լուսանկարել է Կենտրոն վարչական շրջանի տարածքում տեղադրված այրված աղբամաններ։

Տեղի բնակիչների խոսքով՝ այս վիճակը շարունակվում է արդեն մի քանի օր, ու ոչ ոք չի փորձում արձագանքել իրենց բողոքներին։ Կիսաայրված աղբամանից աղբը թափվում ու տարածքում առաջացնում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն։

Աղբամանները նորերով փոխարինելու հարցը «Սանիթեք»-ի գործառույթում է։ Հավանաբար, քաղաքապետարանում, այնուամենայնիվ, գլխի են ընկել, որ գերմանական արտադրության ու «հրակայուն» թանկարժեք աղբամաններն իրենց գրպանով չեն ու նախապես գնդակը «Սանիթեք»-ի դաշտ են ուղարկել։

Նկատենք նաև, որ 2017 թվականին Հայաստանում այրվել է 400 աղբաման, որոնցից հայտնի չէ, թե քանիսն են փոխարինվել նորերով։

Ու թեև «Սանիթեք»-ի աշխատանքների վերահսկողությունը մնում է քաղաքապետարանի գործառույթում, սակայն այս կառույցը վաղուց է ձեռքերը լվացել այդ գործից, իսկ ընկերության նկատմամբ վերահսկողության բացակայությունն էլ բերում է բարձիթողի վիճակի ու քաղաքը լցնում գաղջով։

aghbaman2

aghbaman