Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

ԵՀՄՖ-ի կոչը. ազատություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին


zhirayr sefilyan

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն արձագանքում է ՀՀ արդարադատության համակարգի աղաղակող խախտումներին, և մասնավորապես, վերջին տարվա ընթացքում քաղաքական մի շարք հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաների հարցին: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրն ընկալվում է որպես բռնապետություն: Դեռևս հանգուցալուծման է սպասում ազգային հերոսներ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ ու Արցախի ազատագրման հարցում անգնահատելի ծառայություններ մատուցած մի շարք անձանց՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի և այլոց նկատմամբ կիրառվող բացառիկ անօրինականությունները:

Վերջին տարիներին դատաիրավական համակարգի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցինիզմն ու արհամարհանքը բացահայտ դրսևորում է ստացել, որի վառ ապացույցներից մեկն էլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանության փորձ անող փաստաբանական ինստիտուտի իրավունքների կրճատումն է բռնապետ Սերժ Սարգսյանի կամայականությունները սպասարկող քաղաքական հորջորջված մեծամասնության կողմից՝ արդեն օրենքի տեսքով:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատախազի կողմից տրված գնահատականն առաջադրված մեղադրանքներին և միջնորդությունը՝ նրան 11 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, խոսում է բռնապետության ներսում համատարած օրինախախտության և անպատժելիության մասին: Նույն գործելոճն է կիրառվում նաև մի շարք ակտիվիստների, այդ թվում նաև Գևորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի և մնացած քաղբանտարկյալների հանդեպ:

ԵՀՄՖ նախագահությունը համոզված է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակին մեծ վաստակ ունեցող և արդարության համար պայքարող հայորդիներին արհեստածին մեղադրանքներով բանտարկելն ապացուցում է մոտ ապագայում բռնապետի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դավաճանական մտադրությունը, որի մասին բազմիցս խոսել են բանակում չծառայած Հանրապետական կուսակցության դեղնակտուց ներկայացուցիչները և բռնապետն անձամբ:

ԵՀՄՖ-ը լրջության կոչ է անում ՀՀ նախագահին՝ պահանջով դադարեցնել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանձարձակությունները: Եթե սթափության մեր կոչը Սերժ Սարգսյանն անտեսի, ապա ստիպված ենք լինելու ոտքի հանել միջազգային հանրությանը, և քաղբանտարկյալների ու ամենակարևորը՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հարցով, դիմելու ենք միջազգային կառույցներին: Ցավում ենք, որ ազերիների ու թուրքերի սանձարձակությունների դեմ պայքարից մեր ուշադրությունը շեղվելու է դեպի հայրենի երկրի նախագահի կողմից իրականացվող անօրինականությունները և մեր հետևողական պայքարը Հայ դատի խնդիրների շուրջ, ցավոք, թուլանալու է: Սակայն ակնհայտ է, որ բռնապետության ուղին բռնած իշխանություններից հարկավոր է երկիրը մեկ օր շուտ ազատել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը կըմբռնի ասվածը և կընկալի հետևանքները, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այսօրվա գործող համակարգի ղեկավարները և անձամբ Սերժ Սարգսյանը:

ԵՀՄՖ նախագահություն

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
12.02.2018թ.