Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«ՀԺ». Խայտառակեցին խեղճ Մոսիին. Գեներալ Սեյրանը՝ ԳՇ պետի շուրջ ծագած աղմուկի մասին


seyran-saroyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

« Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման մասնակից, գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կամավոր մեկնել կռվի դաշտ, ինչպես է կարողացել որսորդական հրացանը թաքցնել կոշիկի մեջ և խուսափել զինվորականների շրջափակումից:

Սարոյանը խոսել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շուրջ ծագած աղմուկի մասին:

Գեներալից հետաքրքրվել էինք, թե այժմ կա՞ն ծախված հայեր բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների շրջանում, ովքեր սրտացավություն չեն ցուցաբերում հայրենիքի, բանակի նկատմամբ, և հիշեցրել մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ գենշտաբի պետ Մովսես Հակոբյանը ռուսական ընկերություններից ապրանքներ է գնում ու իր ընկերությունների միջոցով թանկ գնով վաճառում է բանակին:

«Այ, խայտառակ անելը ո՞նց է լինում, բանակ քանդելը ո՞նց է լինում, այ սենց: Գլխավոր շտաբի պետին սարքում են առևտուր անող, կաշառակեր, խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին, որն ամբողջ բանակն է գլխավորում»,- մասնավորապես ասել է Սեյրան Սարոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում