Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Զոհաբերված երիտասարդություն, թշվառ ծերություն. տնտեսական աճ՝ թոշակների հաշվին


kensatoshak

Նախարարությունում հիմար չեն, ու բոլորն էլ լավ հասկանում են՝ թոշակների բարձրացումն անխուսափելի է։ Հենց այս համատեքստում էլ խոստանում ու հույս են տալիս բարձրացնել թոշակները, բայց թե դա երբ կլինի, չեն հստակեցնում։ Համենայն դեպս ո՛չ եկող տարի, ո՛չ էլ դրան հաջորդող տարում թոշակները չեն բարձրանա։

Հավանաբար, կառավարությունում նախատեսում են թոշակներ բարձրացնել այն ժամանակ, երբ նախարարների թոշակի գնալու «տարիքից մեկ պակաս կլինի»։
Այլ կերպ ասած՝ երկրի ղեկավարները մտածում են ո՛չ թե այսօրվա թոշակառուների ու նրանց բարեկեցիկ ծերությունն ապահովելու, այլ հենց իրենց վաստակած հանգստի մասին։

Համենայն դեպս, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անկեղծ խոստովանել է․ «Անխուսափելի է թոշակների բարձրացումը, բա մարդիկ ի՞նչ պիտի անեն։ Աշխատել են՝ չէ՞, վաղը մյուս օրը մենք էլ ենք դառնալու թոշակառու»։

Դե իսկ քանի դեռ իրենք թոշակառու չեն դարձել՝ կարող են աչք փակել ու թքած ունենալ պապիկ-տատիկների սոցիալական վիճակի վրա ու հայտարարել, թե
«ուզում ենք բարձրացնել, բայց բյուջեն թույլ չի տալիս՝ տնտեսական աճ ապահովելու խնդիր կա։ Մեզնից մտահոգ մի երևացեք»․․․

Իհարկե շատ լավ է, երբ երկրի ղեկավարները մտածում են բյուջեն ավելացնելու և տնտեսական աճ ապահովելու մասին, բայց ինչո՞ւ թոշակառուների հաշվին։

Ի՞նչ է ստացվում․ մարդիկ աշխատում են ամբողջ կյանքի ընթացքում, իսկ կառավարությունը ո՛չ միայն հրաժարվում է նրանց վաստակած հանգստի ուղարկելուց, այլև պարտադրում է յուրաքանչյուր աշխատողի կատարել վճարումներ՝ սեփական բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար, ու միաժամանակ նաև զրկում է նրանց այդ հանգիստը վայելելու հաճույքից, քանի որ մեր երկրում կենսաթոշակն աղքատության սահմանագծից էլ ցածր է։

Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ այդ սահմանագծի չափորոշիչները թոշակի չափն են, կյանքի որակը, նյութական բարեկեցությունը և առողջապահության մակարդակը, ապա ստացվում է, որ թոշակառուները գնում են ո՛չ թե վաստակած հանգիստի, այլ դեպի ֆիզիկապես ու հոգեպես ոչնչացման։

Ինչպե՞ս կարող է վայելել տարեցն իր վաստակած հանգիստը, երբ կոմունալ վճարները մուծելուց հետո նրա ձեռքում մնում է ցամաք հացի փող, որը պարզ չէ, թե որքան ժամանակ նրան կբավականացնի։

Այս ֆոնին պարզապես զավեշտ է ու նաև ողբերգություն նախարարի կողմից հնչած խոստումը, թե՝ տարեցներ ջան, դիմացե՛ք, մի օր լավ կլինի, ու բարձր թոշակ կստանաք, հատկապես երբ այդ մի օրը չի երևում տեսանելի ապագայում։

NEWSPRESS.am