Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ռոբսոն+ Կարեն Կարապետյան= Սերժ Սարգսյան


karen karapetyan ruben tatulyan serzh sargsyan

2017-ի հունվարին, երբ հիմնադրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, պարզվեց, որ, ի թիվս այլոց, այդ ակումբի անդամ է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի հայտնի է Ռոբսոն անունով։ Ավելի ուշ մամուլում տարածվեց, թե Չեխիայում ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը, իսկ թե երբ և ինչ պայմաններում է նա ազատվել ձերբակալությունից, մամուլում չհայտնվեց։

Վերապահումով մոտենանք այս հրապարակմանը, քանի որ որևէ լուրջ աղբյուր չներկայացվեց, թե ինչ, որտեղ և ինչպես է նա ձերբակալվել, որից ակնհայտ է դառնում, որ նման ինֆորմացիան ուղղակի պետք էր լիներ մամուլում. դրան հետևեց ՀՀ դիվանագիտական անձնագրի հարցը, որը դարձյալ շրջանառվեց մամուլում։

Երկիրն ուներ Ռուբեն Թաթուլյանի կարիքը, սակայն մի ձեռքով տվեցին, մյուսով՝ Ռուբեն Թաթուլյանին պահում էին անվտանգ սահմանագոտում։ Ի՞նչ շահեց Հայաստանն այդ աղմուկից. ինչ-որ մեկի քմահաճույքը բավարարելուց բացի, երևի թե ոչինչ։ Որևէ տեղեկություն չկա այն մասին, որ Ռուբեն Թաթուլյանը, լինելով ներդրողների միության անդամ, ներդրում է արել Հայաստանում։ Իսկ ներդրումներ չանելը վնասում է ակումբը հիմնադրած վարչապետ Կարեն Կարապետյանին։

Այսինքն՝ Ռուբեն Թաթուլյանի դեմ այդ արշավը վերջին հաշվով ուղղված էր Կարեն Կարապետյանի դեմ՝ ներդրումներ չանելու համար, որն էլ բերելու էր վարչապետի տապալմանը, տնտեսության լճացմանը, ինչը և գրեթե իրականացավ։

Ի դեպ, շշուկներ կային, որ 2018-ի հունվարին, երբ վարչապետը «գնացել էր արձակուրդ», բոլորովին էլ արձակուրդում չի եղել, այլ հեռացել էր Հայաստանից և մտադիր էր հրաժարվել պաշտոնից, ըստ որոշ լուրերի՝ ընդմիշտ, սակայն նրա հեռացումը «կանխել են»։

Այսօր էլ վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականության դեմ տարբեր քաղաքական ուժերի բացասական դիրքորոշումը վկայում է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հետագայում ՀՀ վարչապետը միահեծան ղեկավարի երկիրը, և Կարեն Կարապետյանը զրկված լինի նվազագույն լծակներից՝ անգամ որևէ կարգավիճակով, իսկ դրա համար վարագույրի հետևից կարգավորում են բեմահարթակը։

Սերժ Սարգսյանին բազմալծակ վարչապետ տեսնող ուժերին ո՛չ երկրի տնտեսության զարգացումն է հետաքրքիր, ո՛չ ներդրումները. կարևորը Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին, և բոլոր լծակները լինեն ապագա վարչապետի ձեռքին։

NEWSPRESS.am