Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Պարարտանյութերի չարաշահումը բանջարեղենում վերաճում է նիտրատների


parartanyut

Արդեն 5 տարի է` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանում արտադրված բանջարեղենի և մրգերի մեջ մնացորդային քանակների վերաբերյալ ուսումնասիրություն կամ մոնիթորինգ չի իրականացրել։ Այս տարի միայն փող է հատկացվել՝ դաշտում մոնիթորինգ կատարելու համար։

Նշենք, որ հանրության շրջանում դժգոհություններ կան հատկապես ջերմոցներում արտադրված բանջարեղենից, և փորձագետները, հիմնվելով իրենց կատարած լաբորատոր քննության արդյունքների վրա, եկել են այն եզրակացության, որ բանջարեղենում նիտրատների քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի նորման։

Մեծ հաշվով, հատկապես ջերմոցներում ձմռան սեզոնում արտադրվող բանջարեղենի որակական հատկությունները կամ մնացորդային քանակները չեն ստուգվել։

Փորձագետները ևս մեկ մտավախություն ունեն՝ գենամոդիֆիկացված բանջարեղենը և սերմերն ինտենսիվորեն օգտագործվում են ՀՀ տնտեսության մեջ։

Նշենք, որ հողօգտագործողները նախընտրում են գենամոդիֆիկացված սերմերը, քանի որ դրանք մեծ արտադրողականություն են ապահովում և ունեն դիմացկունության երկար ժամանակ, քան տեղական սորտերը։

Թեև այս տարիներին Սննդի անվտանգության պետական ծառայությունը ևս լոկալ ուսումնասիրություններ է կատարել, սակայն որքան էլ զարմանալի է, ջերմոցներում արտադրված բանջարեղենում մնացորդային քանակներ չի հայտնաբերել։

Հավելենք, որ վերջին տարիներին ավելացել են խոշոր ջերմոցատերերը, ովքեր և՛ տեղական շուկան են ապահովում, և՛ արտահանում են Ռուսաստան։

Դժվար է պատկերացնել, որ ՍԱՊԾ-ն կարող է մտնել խոշոր ջերմոցներ և ստուգել այնտեղ արտադրված բերքը, հատկապես երբ նման ջերմոցներում բանջարեղենն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, արտադրանքը գեղեցիկ և դիմացկուն է, սակայն իրականում ինչ կա նման բանջարեղենի մեջ՝ անհայտ է։

Որպեսզի նման սորտերը բերքի անընդհատություն ապահովեն, ջերմոցատերերը տարբեր պարարտանյութեր են տալիս, իսկ նման դեպքում բերքի մեջ նիտրատներից խուսափել անհնար է։

Նշենք, որ բանջարեղենում նիտրատների կուտակումը կախված է ոչ միայն հանքային պարարտանյութերի օգտագործման քանակից, այլև ժամկետից: Նիտրատների ընդունման թույլատրելի նորման մեկ օրում 300-325 մգ է:

Նիտրատների հիմնական աղբյուր են հանդիսանում սամիթը, մաղադանոսը, գազարը, հազարը, բողկը, կանաչ սոխը, խմելու ջուրը, քիչ քանակով նիտրատներ կան նաև մսի, կաթի, պանրի մեջ:

Տարբեր բույսերի տարբեր մասերում նիտրատների քանակը տարբեր է, իսկ նիտարտների գերազանցումն արդեն վտանգավոր է առողջության համար․ թունավորումներ, աղիքային տարբեր հիվանդություններ և այլն։

NEWSPRESS.am