Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Լքված տներն ու անհայր մեծացող մանուկները․ արտագաղթ


artagaght-koghpeq

Տեսնես ի՞նչ են մտածում այն մանուկները, ովքեր իրենց մորն ասում են այդպես էլ անպատասխան մնացող այս նախադասությունը․ «Մամ, իսկ հայրիկը ե՞րբ կգա»։

Այդ մանուկները մեծանում են առանց հոր, քանի որ այլ ելք չկա։ Քանի որ տանը մնալով՝ ընտանիքի գլուխը ստիպված է տեսնել իր երեխայի սոված աչքերը։ Սոված, քանի որ պատերազմում հաղթանակած երկրում աշխատատեղեր չկան։ Շատերն էլ նախընտրում են, որ իրենց երեխան մեծանա մի փոքր կուշտ, բայց միայն մոր հետ։

Ընտանիքի մայրը ստիպված է միայնակ խնամել ու դաստիարակել երեխային։ Իսկ տեսնես ի՞նչ է մտածում դպրոցում ծեծ կերած երեխան, ում հայրն արտերկրում է, իսկ, սովորաբար, նմանատիպ հարցերում նա պետք է դիմի իր հորը։ Իսկ որտե՞ղ է հայրը։ Հայրն արտերկրում է։ Նա օր ու գիշեր աշխատում է օտարության մեջ, որ իր որդին սոված չմնա։ Որ ձմռան ցրտին իր ընտանիքը չմրսի։

Շատ երեխաների համար էլ ամանորյա հրաշքը հենց հոր գալուստն է։ Մեկ տարվա դադարից հետո նա տեսնում է իր հորն ու սկսում շփվել նրա հետ։ Ծանոթանալ, հաղթահարել վախերն ու խորթությունը, սակայն երկար ժամանակ չանցած նորից նույն իրավիճակն է։ Նորից առանց հոր անցկացրած օրեր, նորից կռիվներ դպրոցում ու հոր պաշտպանության պակաս։ Իսկ տարիներ հետո ի՞նչ պիտի հիշեն իրենց մանկությունից այս փոքրիկները։ Պիտի հիշեն իրենց մանկությունն առանց հոր, պիտի հիշեն իր ամուսնուն կարոտած մոր աչքերը։

Ընտանիքներ, որոնք տարիներ, տասնամյակներ ու միգուցե նաև մի ամբողջ կյանք ստիպված են ապրել իրարից բաժանված։ Նրանք միասին լինում են միայն ամանորին, իսկ շատ ընտանիքներում նույնիսկ դա էլ չի լինում, քանի որ գրեթե բոլորին հետապնդում է արտագաղթ կոչվող վտանգը։ Այդ վտանգի դեմ պայքարելը դժվար է ու շատ դեպքերում նույնիսկ անհնար։

Օդանավակայանում հերթեր են, լսվում են հեռացող մարդկանց ճամպրուկների ձայները։ Օդանավակայանում երկու իրականությունների բախում է։ Մի կողմից ընտանիք, որի մանուկներն առաջին անգամ են տեսնում իրենց հորն ու ձեռքից վերցնում տիկնիկը, իսկ մյուս կողմում մեկ այլ ընտանիք, որի մանուկները լացում են, որ առաջիկա տարիները մեծանալու են առանց հոր։

NEWSPRESS.am