Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Երևանի «Grand Hotel» հյուրանոցում մինչ օրս պահպանվում է Եղիշե Չարենցի սենյակը, որտեղ նա ապրել է 1928-1935 թվականներին (լուսանկարներ)


charenc-senyak

1937 թվականին Չարենցի ձերբակալությունից հետո Խորհրդային իշխանությունները փորձում էին ամեն ինչ անել, որ վերացնեն Չարենցին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Նրանք ցանկանում էին վերացնել գրողի գրական ժառանգությունն ու մոռացության մատնել Չարենցին։

charenc2

Սակայն Չարենցի մահվանից տասնամյակներ անց նրան ոչ միայն արդարացրին, այլև սկսեցին հրատարակել նրա գրքերը նոր տեմպերով։ 1937 թվականից անցել է մոտ 80 տարի, սակայն մինչ օրս մարդիկ չգիտեն բազմաթիվ տեղեկություններ Չարենցի մասին։ Մինչ օրս ամենամեծ առեղծվածը դեռ մնում է Չարենցի գերեզմանի գտնվելու վայրն ու մահվան հանգամանքները։

charenc

Այս ամենի մասին հստակ փաստեր կա՛մ չկան, կա՛մ էլ կեղծված են, սակայն կան հստակ տեղեկություններ այն մասին, որ Երևանի «Grand Hotel» հյուրանոցում մինչ օրս պահպանվում է անվանի գրողի սենյակը։ Շատերը տեսած կլինեն այն հայտնի լուսանկարը, որտեղ լուսանկարվել են ճարտարապետ Միքայել Մազմանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցն իր կնոջ՝ Իզաբելլայի հետ։ Այդ հայտնի լուսանկարն արվել է 1932 թվականին հյուրանոցի այն նույն համարում, որտեղ ապրել է Չարենցը։

charenc-glxavor

Չարենցի սենյակի հետ կապված ամենահայտնի փաստերից մեկն էլ գրողի ու իր երկրորդ կնոջ՝ Իզաբելլայի հարսանեկան արարողությունն է, որն անցել է այդ նույն սենյակում։ Հյուրանոցում է անցել նաև Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգենի հարսանեկան արարողությունը։ Այդ ամենի մասին կան հետևյալ փաստերը։

charenc3

«Չարենցի ու Իզաբելլայի հարսանեկան արարողության հյուրերը դեռ երկար հիանում էին այն ժամանակ քիչ հայտնի երգիչ Շարա Տալյանի կատարումներով։ Իսկ Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգենի հարսանիքն առավել քան համեստ անցավ՝ միակ հյուրերը Չարենցների զույգն էր։ Բայց արդյոք կարելի՞ է համեստ անվանել մի ընթրիք, որին ներկա էին երկու մեծագույն բանաստեղծները»։

charenc1
Հիմա էլ անցնելով «Grand Hotel» հյուրանոցի կողքով՝ կարելի է տեսնել գրառումն այն մասին, որ 1928-1935 թվականներին այստեղ ապրել է հայ ազգի բանաստեղծ Եղիշե Չարենցը։

charenc4

Այդ գրառումից, պատմական փաստերից արդեն իսկ պարզ է դառնում, որ թեև Խորհրդային իշխանությունները գնդակահարում ու սպանում էին ըմբոստ արվեստագետներին ու մտավորականներին, այնուամենայնիվ, պետությունը նրանց մեծ տեղ էր տալիս։ Իսկ հիմա պատկերը մի փոքր այլ է։

NEWSPRESS.am Culture