Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Դաունի համախտանիշով երեխան դարձել է համաշխարհային ընկերության դեմքը


dauni-hamaxtanish

19-րդ դարում անգլիացի բժիշկ Լոնգդոն Դաունը առաջին անգամ նկարագրեց Դաունի համախտանիշ ունեցող մարդուն։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։

Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։  Այս ակնարկից հետո կարելի է նշել, որ 21-րդ դարում անգամ այդ հիվանդությունը շարունակում է մնալ գիտնականների ու բժիշկների ուշադրության կենտրոնում։ Իսկ համաշխարհային մի շարք ընկերություններ իրենց ակցիաներին փորձում են ներգրավվել այս հիվանդությունը կրող երեխաներին ու մարդկանց։

Մանկական սնունդ արտադրող Gerber ընկերության դեմքը դարձել է դաունի համախտանիշով երեխան։ Ամերիկացի փոքրիկ Լուկաս Ուորենն  դաունի համախտանիշով առաջին երեխան է, ով դարձել է Gerber ընկերության դեմքը: Լուկասն ընտրվել է 140 հազար թեկնածու երեխաների միջից։

Երեխայի  մայրն էլ իր հերթին ասել է, որ տղայի նկարն ուղարկել է հայտարարված մրցույթին պահի ազդեցության տակ և չի էլ կարծել, որ նա կընտրվի: Հիշեցնենք, որ առաջին երեխայի դեմքը, որը հայտնվելվ է Gerber ընկերության պիտակներին, ընտրվել է 1928 թվականին։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ում 691 երեխաներից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։