Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին


facebookyan grarum hayevadrbejan geriner huseynov lernayin garabax hanrapetutyun patasxan zaqir hasanovin

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, գլխավոր վարչությունների պետերը,շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները,բանակային ստորաբաժանումների հրամանատարները, ՊՆ պաշտոնյաներ և այլն…

Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը «բացահայտել» է հավաքի նպատակը… Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթներին… Հիշեցնեմ,որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել «պատմական ադրբեջանական» Ղարաբաղը հայ գյաուրներից, այլև հայտարարել էր, որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել “պատմական ադրբեջանական» Երևանի, Սյունիքի և Սևանի ազատագրման մասին…

Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար,որ իր խոսքերը դեմագոգիա չեն, այլ իրականություն,Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը «նյութականացնող» իբրև թե գործեր ձեռնարկել…

Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել… Չզարմանաք, բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը…

Զարմանալին այն է, որ Ադրբեջանի բռնապետի Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն… Մեր տիտան դիվանագետները կարծում են,որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել,և առաջնորդվում են՝ «Բոլորը գիտեն, թե ովքեր են հայերը և ովքեր ադրբեջանցիները» կարգախոսին համաձայն… Սակայն մերոնք մոռանում են,որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել,որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են,և որ եկվոր հայերը ագրեսոր են… Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է… Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացարած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք, որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն…

Ժամանակն է նաև ակտիվացնել Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները…

Հ.Գ. Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությունը… Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր «Ceterum censeo Carthaginem esse» delendamխոսքերով…

Մենք էլ պետք է առաջնորդվենք՝ «Ադրբեջանը պետք է կործանվի» կարգախոսին համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից