Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Մռայլ հեռանկարներ. Ինչպես կազդեն թանկացումները գյուղատնտեսության վրա


coren

Անկախությունից հետո գյուղատնտեսությունը զարգացավ առանց որևէ կանոնակարգման և ծրագրի, հողը սեփականաշնորհվեց, և յուրաքանչյուրը սկսեց մշակել այն, ինչ կարողացավ և ինչպես կարողացավ:

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող թունաքիմիկատները և պարարտանյութերը Հայաստան են ներկրվում խոշոր ներկրողների կողմից, ովքեր ոչ թե ոլորտի զարգացման մասին էին մտածում, այլ սեփական գրպանի:

Այս տարիներին հողամշակներից մշտապես բողոքներ կան թե՛ թունաքիմիկատների, թե՛ պարարտանյութերի մասով. երկուսին էլ չեն վստահում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ իրականացնում էր մատչելի դիզվառելիք և պարարտանյութ ծրագիրը, որից հողամշակները դժգոհ էին. պարարտանյութերը որակյալ չէին, իսկ դիզվառելիքը ոչ բոլորին էր հասնում, ավելին՝ դիզվառելիքի տրամադրումից հողի մշակության ծառայությունները ոչ միայն չէին էժանանում, այլև հակառակը:

Բողոքներ կան, որ հատկապես սելիտրայի վրայի պիտակները չեն համապատասխանում որակին. նշված է ավելի շատ դոզա, քան իրականում սելիտրան է: Բացի այդ, մտավախություն կա, որ էժան իրանական սելիտրան վաճառում են ռուսական սելիտրայի անվան տակ:

Իսկ այս տարի վիճակն ավելի ծանրանալու է, քանի որ ենթադրվում է՝ թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանալու են, այն ներկրվում է Չինաստանից:

Նշենք, որ լուր էր տարածվել, որ Չինաստանում 2017-ի վերջին թունաքիմիկատները 10-20 տոկոսով թանկացել էին: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն է: Մտավախություն կա, որ դրանից կօգտվեն թունաքիմիկատ ներկրողները, սակայն կթանկացնեն այն մինչև 40 տոկոս:

Մտավախություն կա նաև պարարտանյութերի թանկացման համար, ու եթե պարարտանյութերը և թունաքիմիկատները թանկանան, ապա հողագործությամբ զբաղվելն այլևս շահավետ չի լինի, իսկ այն արդեն շահավետ չէր:

Նշենք, որ 2018թ. հունվարի 1-ից Հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված՝ բարձրացել է դիզվառելիքի ակցիզային հարկը, թանկացել են նաև երրորդ երկրներից ներկրվող սերմացուները: Բացի Չինաստանի կողմից թանկացած թունաքիմիկատների հարցից, սպասվում է թանկացում նաև թունաքիմիկատների մասով արդեն ակցիզային հարկի բարձրացման հետ կապված:

Այս տարի գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի է, եղանակը չորային է, իսկ եթե դրան գումարվի դիզվառելիքի, թունաքիմիկատների և պարարտանյութի թանկացումը, ապա այս ոլորտին սպասվում են մռայլ հեռանկարներ:

NEWSPRESS.am