Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ դի․ Shamshyan.com (լուսանկարներ)


diakner

Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտո-մեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Հակոբ Վ.-ն երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։ Հավանաբար, ավտոմքենայի մեջ միացրել են շարժիչը, որպեսզի տաքանան ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում և ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։

diakner-1 diakner-2 diakner-3

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում