Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ակցիզային հարկը Հայաստանում ցածր հարկերից մեկն է. Վ. Արամյան


vardan aramyan

Այսօր կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է հարկային օրենսգրքին: Նա նշել է, որ ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա գնահատված է 0.5 տոկոսային կետով:

Նախարարի խոսքով՝ այստեղ հարկային գործիքով որևէ արտոնություն, կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ անելը ճիշտ չէ.

«Հարկը ճիշտ գործիքը չէ, որպեսզի մենք կարողանանք սոցիալապես անապահով, կամ խոցելի խմբերին օժանդակություն տանք:

«Հարկային օրենսգրքի մեջ կային նաև թուլացումներ, այնպիսի մոտեցումներ, որ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն էր տալիս ավելի արդյունավետ կառավարել իրենց կանխիկ հոսքերը, բնականաբար, դա բյուջեի վրա առաջացնելու էր ծանրաբեռնվածություն»,-ասել է  Արամյանը:

Նա նաև նշել է, որ չեն խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր արվեն, հետևաբար՝ դրվել է մոտեցում, որպեսզի հասկանան, թե որ հարկատեսակների հաշվին պետք է բալանսավորել: Կա երկու ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սակայն դրանք առանց այն էլ բարձր են, երկրորդ՝ սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են:

«Եթե դուք համեմատություն կատարեք՝ ակցիզային հարկը Հայաստանում ցածրերից մեկն է տարածաշրջանում: Վրաստանում ակցիզային հարկը գրեթե երկու անգամ բարձր է»,- հայտնեց Վարդան Արամյանը: