Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ջանիբեկովի տունը, փողոցն ավլող եզդիներն ու քանդված տնակները. Ի՞նչ կար նախկինում Օպերայի ու Կարապի լճի տարածքում (ֆոտո)


opera 3

Ժամանակին Օպերայի ու Կարապի լճի տարածքում սեփական տներ էին, այգիներ ու պտղատու ծառեր, սակայն Օպերայի շենքի կառուցումից հետո կամաց-կամաց այդ ամենը սկսեցին քանդել ու վերացնել: Արդյունքում մնաց այն, ինչ հիմա կա:

Հիմա Օպերայի բակը քաղաքի ամենաբանուկ ու մարդաշատ վայրերից մեկն է: Այդ տարածքում հիմա զվարճանքի վայրեր են, խաղային ու ժամանցային տաղավարներ, ատրակցիոններ, իսկ նախկինում այդ տարածքում մի քանի փոքր տաղավարներ կային միայն, որտեղ վաճառվում էին բուլկիներ ու թեյ:

NEWSPRESS.am Culture-ի հետ զրույցում հայտնի նկարիչ Պարսամ Սիմոնյանի դուստրը՝ Գայանե Սիմոնյանը ցուցադրեց իր հոր նկարներից մեկը, որտեղ պատկերված էր նոր-նոր կառուցված Կարապի լիճն ու երևում էին այդ տարածքի ծառերը:

gayane simonyan

opera 1

«1952 թվականից ապրում եմ Օպերային կից՝ Մոսկովյան փողոցի շենքում: Հիշում եմ շատ պատմություններ ու դեպքեր, որոնք կապված են այս տարածքի հետ: Կարապի լճի տեղում սեփական տներ էին ու փոքրիկ տնակներ: Տարածքն էլ լուսավորվում էր Լենինգրադի լույսերով: Այս տարածքը մաքրում էին եզդիները: Լավ հիշում եմ, թե ինչպես էին առավոտյան ու երեկոյան մաքրում Օպերայի բակը: Օպերայի բակի ու Կարապի լճի մեջտեղում մի երկհարկանի տուն կար: Տունը գեղեցիկ էր, իսկ տանը կից այգի կար: Ջանիբեկովի տուն էին ասում:Այգում պտղատու ծառեր էին, գեղեցիկ վարդեր: Սակայն 60-ական թվականներից սկսեցին քանդել այդ տներն ու քանդեցին նաև Ջանիբեկովի տունը»:

Տիկին Գայանեն մեծ ոգևորությամբ էր պատմում, որ ամեն օր Օպերայի տարածքով անցնելիս տեսնում էին Երևանում ապրող մտավորականներին (Սևակ, Կապուտիկյան, Համո Սահյան), ովքեր նստում էին ու զրուցում:

«Այս տարածքը մշակութային վայր լինելուց զատ, նաև զվարճանքի վայր էր: Վերջին մի քանի տարիներին է, ինչ Կարապի լիճը սարքում են սահադաշտ, սակայն դրանից առաջ, պետք է նշեմ, որ երեխաներն ինքները այդ լիճը սարքեցին սահադաշտ: Երբ ձյուն էր գալիս, մենք վերցնում էինք մեր սահնակները, չմուշկներն ու դուրս գալիս սահելու: Այդպես Կարապի լճի տարածքը սարքեցինք մեր ձմեռային ուրախությունների վայրը: Լճի մոտ մի մեծ լույս կար, որ լուսավորում էր տարածքը: Միացնում էինք Ազնավուրի երգերն ու խաղում: Այդ հաճելի ու պայծառ մանկությունն անցավ»:

opera 2

Տիկին Գայանեն պատմում էր ու նայում լուսամուտից դուրս: Օպերայի բակում այդ պահին դատարկություն էր: Ոչ ոք չկար: Միայն մեքենաների աղմուկն էր: Երևի նա փնտրում էր մտավորականներին, սակայն նրանք այդտեղ չէին: Ապա նայեց Կարապի լճի տարածքին ու ասաց.

«Մեզ համար երազանք էր, որ մտնեինք Ջանիբեկովի գեղեցիկ այգին, բայց…. Հիմա Ջանիբեկովի տունը չկա: Չկան նաև այդ տարածքի տնակներն ու ծառերը: Հիմա ինձնից լավ եք տեսնում, թե ինչ կա: Իսկ մեզանից ոչ ոք չի կարող ասել, թե 10 տարի հետո այստեղ ինչ կլինի»: