Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Եվրոպական երկրների պաշտոնական ներկայացուցիչներն արձագանքում են ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ բողոք-պահանջին


ashot grigoryan rejep tayip erdogan

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ)՝ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ, դիմել էր միջազգային, եվրոպական կազմակերպություններին, ինչպես նաև եվրոպական երկրների օրենսդիր ու իրավապահ մարմիններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կատարած հայտարարության համար պատժիչ գործողություններ ձեռնարկելու նպատակով: Հիշեցնենք, որ խոսքը նախագահ Էրդողանի աղմկահարույց հայտարարության, և Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցների մասին էր, որոնց ընթացքում վերջինս հայտնել էր մտահոգություն, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է կազմակերպել մահափորձեր Եվրոպայում ապրող հայտնի հայերի, ալևիների ու Թուրքիայից հեռացածների դեմ (Evrensel, Gazete Duvar):

Ստորև ներկայացնում ենք Դանիայի խորհրդարանից և Շվեյցարիայի Դաշնային խորհրդից ստացած արձագանքները մեր կողմից ուղղված նամակներին: Մասնավորապես, Դանիայի խորհրդարանից ԵՀՄՖ նախագահին հասցեագրված նամակում ասվում է, որ նամակն ուղղվել է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, և այն նաև հրապարակվել է Դանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում:

Շվեյցարիայի Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի կողմից ուղարկված նամակում նշվում է, որ Շվեյցարիան և Թուրքիայի Հանրապետությունն ունեն սերտ հարաբերություններ տարբեր մակարդակներում: Այդ հարաբերությունները բնութագրվում են պարբերական, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և սերտ տնտեսական ու առևտրային կապերով: Միևնույն ժամանակ, Դաշնային խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և անվերապահորեն կոչ է անում հարգել մարդու իրավունքները: Նամակում նաև ասվում է, որ Շվեյցարիայի վերոնշյալ գերատեսչությունն իրավասու չէ բավարարել ԵՀՄՖ-ի պահանջները: Նախ՝ տեղեկություններ չունեն, որ նախագահ Էրդողանն իր ելույթում ԵՀՄՖ կողմից նկարագրած գործողությունների կոչ է արել: Ի լրումն, Դաշնային Խորհուրդը կամ նրա անդամներից որևէ մեկն իրավասու չէ հրապարակայնորեն մեկնաբանելու օտարերկրյա քաղաքական գործիչների հայտարարությունները:

Խնդրի վերաբերյալ հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
3է.01.2018թ.