Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Արամայիս Գրիգորյանին պաշտոնանկ կանեն. Սերժ Սարգսյանի մտերիմ Մուրադ Մուրադյանը՝ նոր «մարզպետացու»


murad-muradyan-aramayis-grigoryan

Արարատի մարզում լուրեր են պտտվում, որ Արարատի հաջորդ մարզպետը մարզում հայտնի Մուրադ Մուրադյանն է լինելու:

Նախկինում Մուրադ Մուրադյանի և Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները ջերմ էին, սակայն 2017-ի փետրվարին՝ Ազգային ժողովի ընտրություններից առաջ, բախվել էին Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի շտաբները. ծեծկռտուքից նույնիսկ տուժածներ կային: Մինչ այդ պայմանավորվածություն կար, որ Արայիկ Գրիգորյանը, մարզպետի եղբայրը և Մուրադ Մուրադյանը միմյանց չէին խանագրի, սակայն վերջին պահին, Արայիկ Գրիգորյանը Մասիս քաղաքում իր շտաբը տեղակայել էր Մուրադ Մուրադյանի շտաբից ոչ հեռու, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ:

Ծեծկռտուքից հետո Գրիգորյանների և Մուրադ Մուրադյանի հարաբերությունները վատացան, ավելին՝ դարձան թշնամական:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այժմ Արամայիս Գրիգորյանը փորձում է Մասիսի մոտիկ հատվածներում և բուն Մասիս քաղաքում իր մարդկանց ներդնել՝ նաև Մասիսի տարածաշրջանում իրավիճակը հսկողության տակ պահելու և տարածքից թարմ լուրեր ստանալու համար:

Կհանդուրժի՞ արդյոք Մուրադ Մուրադյանն այս իրավիճակը, հայտնի չէ, սակայն նրա և Սերժ Սարգսյանի հարաբերությունները շատ լավ են և խոսում են, որ շուտով Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետի պաշտոնում կփոխարինի հենց Մուրադ Մուրադյանը: