Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակն է` Հայաստանը 2040 թ. ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Սերժ Սարգսյան - Ողբերգական վթար` Տավուշում. 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը` տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com - Լոռիում գայլերը ոչխարներ են հոշոտել. Yerkir.am - Փոստատարը յուրացրել է քաղաքացու երեք ամսվա թոշակը. Փաստինֆո

Արազ Օզբիլիսը բանակցում է Ստամբուլի «Բեշիկթաշ» տեղափոխության վերաբերյալ


Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը բանակցում է Ստամբուլի «Բեշիկթաշ» տեղափոխության վերաբերյալ, գրում է Fotomac-ը:

Կողմերի միջեւ բանակցությունների առաջին փուլն անցել է Մոսկվայում՝ «Սպարտակի» եւ «Լոկոմոտիվի» միջեւ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղից առաջ: Նշվում է, որ 2 ակումբներն արդեն հստակեցրել են 25-ամյա Օզբիլիսի տրանսֆերային արժեքը, որը կկազմի 3.5 միլիոն եվրո:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արազ Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Արազ Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել մոսկովյան ակումբ: Թուրքիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Բեշիկթաշն» առաջատարն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ֆեներբահչեին»: