Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Լա՛վ, էս աղջկա ուզածն ի՞նչ է․ Նազենի Հովհաննիսյանը վիրավորում է իր տեսակին


nazeni-hovhannisyan

Հաղորդավարուհի և դերասանուհի, 35-ամյա Նազենի Հովհաննիսյանն ինչ-ինչ պատճառներով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչո՞ւ և որքա՞ն ժամանակով՝ կարևոր չէ և այս հարցում էական դեր չի էլ խաղում․ գնացել է, լավ է արել։

Խնդիրն ան է, որ նա հեգնական մի նամակ է գրել այնտեղից՝ շնորհակալություն հայտնելով երկրին, իր դժվար կյանքի համար։ Իրականում նամակում այնքան ճիշտ է նկարագրված երկրի վիճակը, որ կարելի է ստորագրել ամեն բառի տակ, բայց հարցն այն է, որ թեև հաղորդավարուհին մեկ անգամ չէ, որ երկրից դուրս է եկել, և «դուրսն ու ներսը», գոնե ներքուստ, լավ ու վատ արել, սակայն այս անգամ, չգիտես՝ ինչից ոգևորված, կամ նեղացած՝ որոշել է այդ մասին գրել։ Նա երկրին ուղղված նամակում ջրի երես է հանել ու կետ առ կետ նշել իր երկրի թերությունները կամ, ինչպես կասեն, «այիբները այան հանել»։

Այսպես՝ նա շնորհակալ է երկրին, քանի որ.

«Ես էնքան շնորհակալ եմ իմ Երկրին։ Որովհետև մեր անտանելի երթևեկության մեջ սովորած լինելով վարել մեքենա, ես հեշտությամբ վարում էի ոչ միայն Վրաստանում( ահավոր են էնտեղ), այլև, լինելով հերթական տուրիստ, հանգիստ վարում եմ ու կողմնորոշվում այլ քաղաքներում, մանավանդ՝ Լոս Անջելեսում, կախում չունենալով որևէ մեկից»։

Շատ լավ է, միայն թե աղջիկը մոռացել է անկեղծ շնորհակալություն հայտնել այդ երկրին նաև նրա համար, որ հենց այդ երկրում է ստեղծվել իր համար հնարավորություն՝ լինելու տարբեր երկրների քաղաքներում ու «մանավանդ Լոս Անջելեսում»։

Պետք է նաև հասկանար, որ, թեկուզ հենց իր երկրպագուներից շատերը, կարդալով այդ նամակը, չեն էլ հասկանում, թե իրականում ինչից է դժգոհ նազելի Նազենին։ Մտածում են. «Լա՛վ, էս աղջկա ուզածը ի՞նչ է, էսքան ման է գալիս, հա՛, թեկուզ տեղ-տեղ դժվարությամբ, բայց լիքը բաների է հասել, ու հիմա ինչի՞ց է դժգոհում։ Բա որ իմ տեղը լիներ՝ ինչ կասեր․․․երնեկ չէ՞ր՝ ես իր տեղը լինեի»։

Ու էլ չշարունակենք․․․

Նա նաև, փաստորեն, իրականում ընդգծելով իր կապը՝ արտաքին աշխարհի հետ (ցանկացած իմաստով՝ կարևոր չէ), շնորհակալ է երկրին, որ մասնագիտական գրականությունը միայն օտար լեզվով է եղել և, ինքը «ստիպված» սովորել է այդ լեզուն՝ գրքերը ընթերցելու համար։

Միանշանակ կողմ ենք, բայց Նազենին այստեղ էլ մոռացել է ընդգծել նաև, թե, այնուամենայնիվ, որքան բարեհաճ է կյանքն ու երկիրն իր նկատմամբ, որ ինքն այդ լեզուները սովորելու հնարավորություն, կրկնում եմ՝ թեկուզ դժվարությամբ, բայց ունեցել է։ Իսկ որքան խելացի երիտասարդներ՝ չկարողանալով ինքնուս՝ վարժ տիրապետել օտար լեզուների, ցանկանում են մասնավոր պարապել, բայց դրա համար, որքան էլ իրենց նեղում են՝ գումար չի լինում։ Ու կերազեին, որ իրենց կյանքը նման լիներ Նազենիի կյանքին։

Նա շնորհակալ է.

«Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ»։

Ճիշտ է, բայց այս նախադասությունը, հատկապես՝ Նազենիի պարագայում, չենք փորձի մեկնաբանել՝  էթիկան չխախտելու և նրա անձնական տարածք չմտնելու համար:

Այս նամակը, ինչպես արդեն նշեցինք, թեև դիպուկ արտահայտում էր երկրի վիճակը, սակայն հարկ է նկատել, որ այն նաև հստակ ընդգծում էր Նազենի Հովհաննիսյանի ապրած կյանքը՝ լավ իմաստով։ Չենք քննարկում այն, թե Նազենին՝ ինքը, այդ նամակը գրելիս, զգացե՞լ է այդ ընդգծվածությունը, թե՞ ոչ։ Պարզապես, որպես հասուն ու խելացի կին, պետք է, որ զգացած լիներ։ Հատկապես որ նամակի վերջում գրել էր.

«Իմ մտքերն ինչպես միշտ կարող են չհամընկնել մեծամասնության մտքերի կամ «ապրած»-ի հետ»։

Ու թեև Նազենին ինքն է իր նամակի վերջում հորդորում, թե կուզեր, որ ամեն մարդ ապրեր իր կյանքով, մեղմ ասած, քիթը չխոթելով սրա ու նրա կյանքի մեջ, և ապրեր առանց «տախտակ բաների մեջ խորանալու», բայց փաստորեն, ինքն այս նամակով հենց իր կյանքը հանրայնացրել է։

Նազենի, եթե գրել էիք միայն գրելու, ոչ թե Ձեր կյանքը հանրային ուշադրությանն ու քննարկմանն արժանացնելու համար, Ձեր մտքերը շարադրեիք թղթի վրա ու մի քանի անգամ ընթերցելով՝ ինքներդ Ձեր մեջ ծանր ու թեթև անեիք, ո՛չ թե նեղանայիք այն բանից, որ Ձեզ ճիշտ չեն հասկացել ու հիմա էլ Ձեր մտքի փայլուն ու ճաճանչափայլ գոհարները շարադրեիք՝ վիրավորելով լրատվամիջոցներին ու Ձեզ, գոնե մինչև այդ պահը, որպես լավը ճանաչողներին։ Չգիտեի՞ք, որ Ձեզ պետք է ընթերցեն: Գիտեիք։ Չգիտեի՞ք, որ կարող է և քննարկեն կամ քննադատեն: Գիտեի՛ք։

Եվ ուրեմն, ինչպես ինքներդ եք նշում, ո՞րն է իմաստը, որ գրում եք, թե.

«Մեղկ ենք մենք, որ ունենք էն «լրատվականները», որ ունենք»։

Չգիտե՞ք, որ լրատվամիջոցները գրում են հիմնականում՝ ոչ թե իրենց անձնական ամբիցիաներից ելնելով, այլ մարդկանց առաջին արձագանքները լսելով և նրանց կարծիքը խմբագրելով․․․

Անկեղծ լինելու համար պարտադիր ենք համարում նշել նաև, որ NEWSPRESS․am-ը մինչ այս չի էլ անդրադարձել նամակին, դրա մեկնաբանությանը, թեև եղել են արձագանքներ։ Իսկ Նազենի Հովհաննիսյանի՝ բառապաշարի հանրագիտարանային և ոչ հանրագիտարանային ողջ իմացությամբ հնչեցրած լուտանքներից հետո՝ հատկապես մեր կոլեգաների հասցեին, պարզապես չէինք կարող չանդրադառնալ, հատկապես որ մարդկանց թվում էր, թե մեզ դուր են եկել Նազենիի՝ գրեթե «հայհոյախառն» հարուստ արտահայտություններով լցոնված բառապաշարը։

Եվ ուրեմն, առաջին արձագանքը, որ լսեցինք․

«Ո՞վ ես դու կամ ի՞նչ ես պատկերացնում քեզ, որ քեզ թույլ ես տալիս նման խոսքերով վիրավորել ու անպատվել մարդկանց»։

Դուք կարող եք վիրավորել, քանի որ հասե՞լ եք, իսկ նրանք չկարողացա՞ն։ Կարող եք Ձեզ թույլ տալ գնալ ԱՄՆ կամ ուրիշ քաղաքներ՝ որպես տուրի՞ստ, իսկ նրանք իրենց քաղաքից, կամ գյուղից այն կողմ ոչինչ չե՞ն տեսել։ Կարող եք մեքենա ունենա՞լ և այդ մեքենան վարել այն երկրում, որտեղ ցանկանում եք, իսկ այդ մարդիկ գազելների հույսի՞ն են։ Իբր հորդորելով չքննարկել, բայց միևնույն ժամանակ ինքներդ ընդգծելով ուրիշի «սխալ» փռած լվացքը, կարող եք ծաղրել, թե՝ դուք դա քննարկում եք, իսկ ես՝ ո՞չ։

Այդքան ամեն ինչ ընդգծելն ու կիսահանրագիտարանային բառպաշարն ի ցույց դնելն ի՞նչ է, եթե ոչ քննադատություն։ Թե՞ Նազենի Հովհաննիսյանի մտահորիզոնային ըմբռմամբ քննադատությունն ու ծաղրն այլ տեսանկյունից է ընկալվում, ոչ թե մարդկանց, ի դեպ, որպես մարդ՝ իր տեսակին անվանելով․

«Անգետ, անգիտակ, տխմար, աղքատիմաց, աղքատիմաստ, աղքատամիտ, տկարամիտ, պակասամիտ, սակավամիտ, սնոտիմաց, կարճամիտ, խավարամիտ, նեղմիտ, իմաստակ, անգրագետ, անուս, անուսում, անտեղյակ, համբակ, բոբիկ․․․»

Եվ այլն: Չշարունակենք։

Իսկ եթե մենք նորից չհասկացանք Նազենիին՝ «հիմարաբար» կարծելով, որ նա մեզ վիրավորում է ու քննադատում, ապա այս դեպքում ավելի լավ է, որ նա բոլորին պարզապես զերծ պահի իր առկայծող, խելոք ու իմաստուն մտքի գոհարներից, որոնց ոչ երկրային հմայքը, փայլն ու կրակը կարող է մի օր «բռնկել» մոխրագույն «Երկիրը», որի մեջ ապրում է…