Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) - Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում

Հայտնաբերվել է նոր «Երկիր» մոլորակ


Արեգակնային համակարգից հարաբերականորեն ոչ մեծ հեռավորության վրա աստղագետները հայտնաբերել են Երկիր մոլորակի չափերով ժայռոտ մոլորակ, որն առանձնանում է բարձր ջերմաստիճանով։ Նոր երկնային մարմնի մասին հայտնել է Nature ամսագիրը։

GJ1132b էկզոմոլորակը Երկրից մոտավորապես 1.2 անգամ մեծ է։ Այն կազմված է հիմնականում երկաթից եւ ժայռոտ նյութերից։ Երկնային մարմնի տրամագիծը մոտ 15 հազար կմ է, իսկ զանգվածը՝ 60 տոկոսով ավելի շատ։ Դրա մակերեսին գտնվող մարդը կզգա Երկիր մոլորակի ձգողականության ուժը 20 անգամ գերազանցող ուժ։ Այն 3 անգամ ավելի մոտ է Արեգակնային համակարգին, քան նրա համանմանները, փոխանցում է Lenta-ն։

Այս մոլորակի ջերմաստիճանը տատանվում է 136-306 աստիճան Ցելսիուսի սահմաններում։

Այսպիսով՝ GJ1132b-ը չափազանց տաք է մարդու համար, սակայն լիովին հնարավոր է, որ ունենա խիտ մթնոլորտ։ Գիտնականները ենթադրում են, որ այն շատ նման է Վեներային։