«Սոս և որդիներ» ՍՊԸ-ն պանրի արտադրություն է կազմակերպել ավտոտնակում (ֆոտո) - Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո - Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով - Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է - Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը» - «Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր - Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com - Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ) - Պարո՛ն Նախագահ, կծառայեմ - Պատրաստ եմ ներգրավվելու այդ պատասխանատու գործին, եթե, իհարկե, ԱԺ-ն ինձ ընտրի որպես նախագահ․ Արմեն Սարգսյանը համաձայնվել է

Արիֆ Յունուսը ազատ է արձակվել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ


Arif-Yunusov-2

Նոյեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանի նիստին կալանքից ազատվել է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը՝ Արիֆ Յունուսը։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կասեցման միջոցը փոխարինվել է քաղաքից չհեռանալու ստորագրությամբ։ Դատարանի որոշումը հիմնավորվել է Արդարադատության նախարարության Գլխավոր բուժվարչությունից ստացված նամակով։  Ընդ որում, Արդարադատության նախարարությունը վկայակոչում է գերմանացի բժիշկ Վիտտայի եզրակացությունը, որը երկար ժամանակ հետեւում է Յունուս ամուսինների առողջությանը։

Ինքը՝ Արիֆ Յունուսը դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից գործադուլ է հայտարարել եւ դեղեր չի ընդունում։ Իր բողոքը նա հիմնավորել է իր հիվանդ կնոջը՝ Լեյլա Յունուսին բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Դատախազը հանդես է եկել դրա դեմ, սակայն խորհրդակցությունից հետո որոշել է բավարարել կասեցման միջոցը փոխելու մասին որոշումը։

Դրանից անմիջապես հետո դատարանից հանել են ներկաներին։  Սակայն Արիֆ Յունուսը հրաժարվել է դուրս գալ դատարանից՝ հայտնելով, որ դուրս կգա միայն կնոջ՝ Լեյլա Յունուսի հետ։

Հիշեցնենք, որ ամուսիններին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության։