Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

ԵՀՄՖ-ի կոչ-պահանջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ արտակարգ նիստեր հրավիրելու վերաբերյալ


ehmf

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) կոչ է անում Եվրոպայի բոլոր ժողովրդավարական ուժերին, պետությունների ղեկավարներին և եվրոպական երկրների խորհրդարանների անդամներին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ դադարեցնելու ռազմական ագրեսիան Սիրիայի Աֆրին քաղաքում, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է ապրում, այդ թվում նաև քրիստոնյաներ:

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր կազմակերպել Եվրոպայում ապրող հայերի սպանություններ, և, անշուշտ, այդ սպառնալիքները չեն անտեսվել: Այսօր նա եկել է տարբեր ազգություն ունեցող հարյուր հազարավոր մարդկանց` քրդերի, եզդիների, հայերի, հույների և ասորիների կյանքերը խլելու նպատակով: Ժամանակին այդ ժողովուրդները փախչել էին ցեղասպանությունից և ապաստան գտել Սիրիայում: Մեկ դար անց Թուրքիան կրկին եկել է սպանելու նույն ժողովուրդներին համաշխարհային հանրության լուռ համաձայնությամբ:

Խոշոր խաղացողները Թուրքիայի տարածքը վերածել են արյունոտ բախումների թատերաբեմի: Տարբեր երկրներ իրենց զինված ուժերը մտցնում են Սիրիայի տարածք՝ առանց այդ ինքնիշխան պետության համաձայնության, և այն բաժանում ազդեցության գոտիների՝ առանց Սիրիայի քաղաքական ղեկավարության թույլտվության:

Մենք կոչ ենք անում ժողովրդավարական երկրներին օգտագործել իրենց բոլոր քաղաքական և տնտեսական լծակները՝ զանգվածային սպանությունները կանխելու համար: 20-րդ դարի կեսերին աշխարհն անտարբերությամբ հետևում էր ֆաշիզմի ձևավորմանը, որի արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ սպանվեցին: Իսկ այսօր պետության ղեկավարը կարող է իրեն թույլ տալ Եվրոպայում ապրող հայերին սպանելու կոչեր հնչեցնել ամբիոնից: Հենց դա էլ ստիպում է մեզ բարձրաձայնել այս մասին: Մենք՝ հայերս, վերապրել ենք ցեղասպանություն և գիտենք, թե դա ինչ է:

Կրկին անգամ կոչ ենք անում դադարեցնել մարդկանց կոտորածը ու անհրաժեշտ ենք համարում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ արտակարգ նիստեր:
ԵՀՄՖ նախագահություն

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

23.01.2018թ.