Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմն ապօրինի տարածող «լուզերներից»․ Հայկ Մարության


super-mama-2

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Սուպեր Մամա 2» ֆիլմի հետ կապված խնդիրներին ու ապօրինի տարածմանը։ Նա մասնավորապես գրել է․

«Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին:

2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ): Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված: Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները

Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է: Միայն այն միտքը որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է` իրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են` իրենց սպանում է: Այն որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում` այդ միտքը իրենց սպանում է:

Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, և մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից՝ այդ միտքն իրենց սպանում է:

Եվ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է, այդ միտքը իրենց սպանում է:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը:

Հայեեեր առաաաաջ!!!!!!!»