Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Իջևանի քաղաքապետ Ղալումյանն ուզում է սարքել գլխիս. հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ (տեսանյութ)


armen-hambardzumyan-vardan-xalumyna

Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանն ահազանգել է NEWSPRESS.am-ի խմբագրություն: Նա դժգոհում է Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կամայականություններից: Բանն այն է, որ Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանը հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ է:

2012-ին Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի N 1/72 հասցեում քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով նրան հատկացվել է ամայի հողատարածք, որտեղ Համբարձումյանը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար:

Նշված շինությունը կառուցելիս՝ սպասարկման սրահի նկուղային հարկի համար, որը նույնպես գրանցված է որպես սպասարկման տարածք, խոչընդոտներ չկային, քանի որ առջևի տարածքն ամայի էր, իսկ հարևանությամբ գտնվող երկու հողակտորների մուտքերը գտնվում էին հակառակ փողոցում: Համաբարձումյանը հինգ տարի շարունակ դիմել է քաղաքապետարան՝ այդ ամայի տարածքները ևս իրեն հատկացնելու համար, սակայն քաղաքապետարանն անհիմն պատճառներով մերժել է նրան:

«Գյուղատնտեսական տեխնիկայի մուտքն ապահովելու համար իմ կողմից կատարվել են այդ տարածքի բարելավման աշխատանքներ: Վերջին պատասխանը մարզպետարանի կողմից ստացել եմ անցյալ տարվա վերջին. ասում են, որ շինության դարպասների դիմացի տարածքը սեփականության կամ վարձակալության կարգով տրամադրելու համար Իջևանի քաղաքապետարանը չունի որևէ իրավաբանական հիմք, քանի որ այն հանդիսանում է համայնքային ճանապարհ և նախատեսված է համատեղ օգտագործման համար: Բա եթե էդպես ա, ինչի՞ են այդ վերոնշյալ տարածքն ապօրինաբար ծանրաբեռնել շինություններով և այլ արհեստական արգելքներով, որը խոչընդոտում է կից տարածքների սեփականատերերին»:

Նրա համոզմամբ՝ տարածքը, որը ցանկանում է ինքը վերցնել, չի հանդիսանում համայնքի ճանապարհ: Եվ ընդհանրապես, Համբարձումյանի խոսքով՝ այդ ամենը քաղաքապետի կամայականության արդյունք է:

«Ես բողոքել եմ ՀՀ նախագահի վերահսկողություն, բայց քաղաքապետը նրանց մոլորության մեջ է գցել՝ ասելով, որ ինձ թույլ են տվել վերցնել այդ տարածքն ու դարպասներ տեղադրել: Ասել է նաև, թե իբր հարևանները բողոքում են ինձնից, թե ընդհանուր օգտագործման տարածքն ուզում եմ զավթել: Ես օրենքը ցույց եմ տալիս, թե որն է համայնքային ու որն է ընդհանուր օգտագործման տարածքը, բայց մեկ է՝ քաղաքապետը չի լսում ինձ ու ուզում է գլխիս սարքել»:

Այժմ նա դիմում է պատկան մարմիններին՝ վերանայել դիմումներն ու դրանց պատասխանները և արդար լուծում տալ հարցին՝ նպաստելով իր բիզնեսի զարգացմանը:

«Ես տուն ունեմ, ինձ տուն պետք չէ, ես ուզում եմ գործ դնել, որ գոնե իմ դեղերի փողն աշխատեմ, բայց քաղաքապետը չի ուզում ընդառաջել»:

Մանրամասները՝ տեսանյութում