Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

«Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է


yelq-dashinq-nikol-pashinyan-edmon-maruqyan

Թե՛ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, թե՛ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարբեր առիթներով նշել են, որ փողոց դուրս գալուն այնքան էլ կողմ չեն, եթե դա ինքնանպատակ է:

Այս տրամաբանությամբ, կարելի է ասել, որ «Ելք»-ի հրավիրած երթը կոնկրետ նպատակ է հետապնդում, իսկ ավելի ճիշտ՝ նպատակներ, որոնցից ոչ մեկը, սակայն, թանկացումների հետ կապ չունեն:

Ապրիլին ընդառաջ՝ դաշտում վերադասավորումներ են նկատվում, ու չի բացառվում, որ խմբակցությունը «հարմարավետ վերադասավորվի», եթե նրան հաջողվի թանկացումների դեմ պայքարը տապալել:

Ընդդիմադիր քաղաքական այս ուժը երթ հրավիրելով կաշխատի և՛ ժողովրդի, և՛ իշխանության, և՛, իհարկե, ինքն իր համար:

Նա կստեղծի պայքարող ընդդիմության իմիտացիա, ու միաժամանակ ցույց կտա, իբրև թե իշխանության պրոյեկտ չէ, ինչպես շատերն են ասում: Խաղալով ժողովրդի խոցելիության վրա՝ «Ելքը» կբարձրացնի իր ընկած վարկանիշը, մի լավ կփիառվի ու նաև իշխանության հանդեպ ժողովրդի մեջ հավաքված զայրույթը կուղղի իր վրա՝ սիրաշահելով իշխանությանը:

Իսկ քանի որ փորձը ցույց է տվել, որ արդեն փողոց են դուրս գալիս սահմանափակ թվով մարդիկ, ուստի «Ելքը» բոլորին կուղարկի տուն ու կասի թե. «Ներեցեք, մենք պայքարը չենք շարունակում, քանի որ մեղավորը դուք եք՝ դուրս չեկաք փողոց»:

Սա «Ելքի» ելակետն է, որը նա արդեն մտածել է նախօրոք, և Նիկոլ Փաշինյանն այդ մասին նույնիսկ արդեն հայտարարել է, թե եթե մարդիկ դուրս չեկան փողոց, իրենք ոչինչ անել չեն կարող:

Ու այդ է պատճառը, որ «Ելքի»-ը նույնիսկ օրակարգ չի մշակել ու չի կոնկրետացնում, թե ուր է տանում ժողովրդին: Պարզապես պայքարում է թանկացումների դեմ, որից հաստատ ապրանքները չեն էժանանա:

Այնպես որ, երթը միանշանակ բխում է կուսակցական շահերից:. Ու «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է:

NEWSPRESS.am