Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում


ertuxayin

Երբ որոշվեց Հայաստանում տրանսպորտը ապապետականացնել, ի հայտ եկավ գծատերերի կաստան, իսկ այս խավը երբեք էլ պատահական մարդիկ չեն եղել․ պատգամավորներ, օլիգարխիկ երևույթներ, մեծ ու փոքր պաշտոնյաներ, տարածքի մանր ու մեծ կալվածատերեր, թաղի տղերք, հեղինակություններ. կարճ ասած՝ ոչ մի խելքը գլխին մարդ։

Իհարկե, այս խավը թաքնվում է իր մեծ ու փոքր ազգականների հասցեների և անուն-ազգանունների հետևում և այդ է պատճառը, որ ցանկացած ժամանակ կարողանում են տրանսպորտի վարձավճարի թանկացման հարցը բարձրացնել։

Այս տարի բարձրացել են դիզվառելիքի գները և արդեն խոսում են հանրային տրանսպորտի թանկացման մասին և որպեսզի թանկացումն ավելի ամրապնդվի, շրջանառության մեջ են մտցնում միասնական տրանսպորտային համակարգը։

Որևէ մեկը հարց չի՞ տալիս՝ ինչո՞ւ հարգարժան «գծատերերը» չեն իջեցնում օրավարձի գները, իսկ ի՞նչ են անում այդքան գումարը։

Ներկայացնենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը. «Գծում կա 21 մեքենա, որոնցից ամենքը 17.000 դրամ պլան են տալիս ամեն օր… 357 000 դրամ օրական տալիս են գծի տիրոջը… 11 000 դրամի գազ են լցրել մինչև թանկացումը, հիմա արդեն 13-14 հազար է դառել… վարորդների մեծ մասը, իրենց ասելով, օր է լինում մի կոպեկ չի տանում տուն, մի բան էլ պարտք են մնում գծի տիրոջը։ Կարճ ասած՝ միայն մեկ գծատեր ամեն օր վաստակում է 357 հազար դրամ»։

Եվ եթե գումարենք բոլոր գծերից ստացվող հազարավոր, հարյուր հազարավոր դրամները, պարզ կլինի, թե ինչու են տրանսպորտի սակագինը նվազեցնելու փոխարեն թանկացնում։

Իհարկե, չեն էժանացնի տրանսպորտի սակագինը, քանի որ գծատերերը պատահական մարդիկ չեն և երբեք չեն հարվածի իրենց գրպանին, մնում է սակագնի թանկացումը, որին էլ լծվել է քաղաքապետարանը։

Ի դեպ, այս օրերին վատացել է թե՛ քաղաքային, թե՛ մարզային տրանսպորտի աշխատանքը. չի բացառվում, որ վարորդները չեն կարողանում թանկացած վառելիքի պարագայում ապահովել օրական պլանը կամ միտումնավոր վատացնում են աշխատանքը՝ թանկացման համար ավելի հիմնավոր պատճառներ ունենալու համար։

Ինչ էլ որ լինի, որևէ պատասխանատու հարց չի տալիս գծատերերին, թե ինչո՞ւ չեք նվազեցնում օրվա պլանը, որպեսզի հանրային տրանսպորտը նորմալ աշխատի, այլ ամեն կերպ փորձում եք սակագնի թանկացման համար հիմքեր փնտրել։

Այս տարիներին ո՛չ տրանսպորտի սպասարկման որակն է բարձրացել, ո՛չ էլ ավտոբուս-երթուղայիններն են բարվոք վիճակում․ սովորել են «օդից» փող աշխատել, որն էլ անում են և անելու են։

NEWSPRESS.am