Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա


nikol-pashinyan-edmon-maruqyan-yelq

«Բոլոր նրանք, ովքեր հաշվի են նստում ստեղծված իրականության հետ, քարտ բլանշ են տալիս իշխանությանը»: Այս կարծիքին է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով մեղադրում է «Ելք»-ին՝ հարմարվողականության և ընտրության արդյունքներն ընդունելու մեջ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հակադարձում է. «Ներկա իրավիճակի հետ հաշվի չնստել, նշանակում է՝ քսանհինգ տարի ձեր տիպի քաղաքական գործիչներով գնալ հողմաղացների դեմ պայքարի»,- ասաց պատգամավորը:

Ազատ Արշակյանը կասկածում է, որ թանկացումների դեմ «Ելք»-ի կողմից նախաձեռնած ակցիան հաջողություն կունենա: Նրա խոսքով՝ «Ելք»-ը նույնիսկ երթի օրակարգ չունի ձևավորված, և նրանց հայտարարությունը կասկածելի է:

«Պայքարող միակ ուժը «Ելք»-ն է, սակայն դաշինքի նկատմամբ ես որոշ պրիտենզիաներ ունեմ: Մենք չգիտեինք, թե մեզ ուր են տանելու, բայց այնտեղ, ուր հրավիրում են քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի է և վստահություն չկա. «Ելք»-ը կարող է ռազմաճակատը լքել, քանի որ ճանաչել է Ազգային ժողովի լեգիտիմությունը»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը համաձայն չէ Ազատ Արշակյանի այն մտքին, թե «Ելք»-ը խանդոտ է և մյուս քաղաքական ուժերին հրավերն այնպես են անում, որ վերջիններս չեն ընդունում: