Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները


eduard-sharmazanov-nikol-pashinyan

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար պարզ է, թե ինչու է իշխանության համար համատարած տեսախցիկների հարցն անհետաձգելի:

«Ասացիք արդեն՝ դիմացի հարևանի հետ պայմանագիր կկնքեն և ձեզ կպահեն ընդհանուր տեսադաշտում… Պարզ է արդեն՝ դիմացն ապրիլ է գալիս, և իշխանությանը պետք են երաշխիքներ՝ ոչ միայն իմանալու, թե այս հատվածի պատգամավորներն ինչ են անում, այլ նաև այս հատվածի պատգամավորներըն ինչ են անելու: Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների, ավտոների վրա են կախելու, ձեր վրա էլ են կախելու, այնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ՝ ժպտացե՛ք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,-ասաց նա:

Արձագանքելով Փաշինյանին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խնդրեց չքաղաքականացնել հարցը և հայտարարեց, որ Հանրապետական խմբակցությունն այս օրենքին կողմ է քվեարկելու, քանի որ նպատակը քաղաքացու պաշտպանությունն է: Ինչ վերաբերում է ժպտալու հետ կապված Նիկոլ Փաշինյանի հորդորին, ապա նա ասաց.

«Դուք էլ ժպտացեք, պարոնա՛յք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել կամ լուսանկարահանել: