Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները


shaboyan

2018-ից Հայաստանում գնաճը միանգամից զգալ տվեց. նախ և առաջ թանկացավ դիզվառելիքը, վարորդները դժգոհություն են բարձրացրել վառելիքի թանկացման առնչությամբ, սպասվում են պարենամթերքի թանկացումներ․ գործընթացը մեկնարկել էր դեռևս 2017-ի դեկտեմբերից։

Սպասվում էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ քայլ կանի անհիմն թանկացումները բացահայտելու ուղղությամբ, սակայն ստացվեց ինչպես միշտ․ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արդարացնում է թանկացումները, այն է՝ «գնային բարձրացումներն ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»:

Նշենք, որ 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը՝ 20 դրամով: Հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով նախկին 25.000 դրամի փոխարեն դարձել է 40.000 դրամ, մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120 000 դրամից դարձել է 135 000 դրամ, 1 տոննա դիզվառելիքի համար 35.000 դրամ:

Բնական սեղմված գազի ակցիզային հարկի մեծությունը 1000 խմ-ի համար նախկին 8330 դրամի փոխարեն կազմում է արդեն 25 000 դրամ:

Թե ում էր պետք, ինչո՞ւ էր պետք նման փոփոխությունները, այլ հարց է, իսկ այն, որ դիզվառելիքը դեռևս չէր էլ հասցրել ներկրվել նոր հարկային օրենսգրքով, ակնհայտ է, և չարաշահումներն այս առումով ևս ակնհայտ են, իսկ թե ինչու երբևէ ՏՄՊՊՀ-ն որևէ չարաշահում չի տեսնում, արդեն խոսում է կառույցի անօգտակարության մասին։

Եթե ամեն մի թանկացման համար Շաբոյանը զբաղված է պատրվակներ և պատճառներ փնտրելով, ապա դրա համար այլ կառույցներ կան, իսկ ՏՄՊՊՀ-ն չի զբաղվում իրեն հատկացված գործառույթով։

Ինչ վերաբերում է սոցիալական նշանակության ապրանքներին, ապա այս պարագայում ևս ՏՄՊՊՀ-ն ոչինչ անել չի կարող. հույսն այն է, որ Հայաստանն ունի պարենային ապրանքների որոշակի ապահովածություն, հակառակ դեպքում՝ այս ապրանքատեսակները ևս կթանկանան։

Միակ ապրանքատեսակը, որն էժանացել է, շաքարավազն է, այն էլ պատկանելով Սամվել Ալեքսանյանին, չի բացառվում, որ պարզապես քաղաքականություն է՝ օգնում է ԵԱՏՄ-ին։

Ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ-ն երբևէ չի էլ կարողացել կանխել կամ բացահայտել թանկացումները, այլ հակառակը միշտ էլ արդարացրել է․ արժե՞ թանկացում գովերգելու համար պետբյուջեի հաշվին պահել նման կառույց։