Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

«Բոշա՛», «վաճառիր ծառայողական շքեղ մեքենաները», «ինչպես է վիրավորվել զինվորը». Վիգեն Սարգսյանի գրառումը բողոքի ալիք է բարձրացրել


vigen sargsyan carayoghakan meqenaner

Շաբաթ երեկոյան ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց այն մասին, որ վիրավոր զինվորին օգնություն է հարկավոր, և ինքը հասարակական աջակցություն է ակնկալում:

Գրառումը մեծ արագությամբ տարածվեց, իսկ արձագանքները հիմնականում բացասական էին՝ ինչպե՞ս կարելի է նախարարի մակարդակով զինվորի վիրահատության համար հանգանակություն կազմակերպել: Սա այն դեպքում, երբ ՊՆ պաշտոնյաններից շատերի ծառայողական մեքենան նույնքան արժե, որքան այդ զինվորի վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Օգտատերերի մի մասն էլ գրում էր՝ ուր են հիմնադրամների փողերը, արդյոք մեր երկրում ամեն բան օրենքո՞վ է, այս դեպքն էլ չի՞ կարող շրջանցել օրենքը:

Բացի այդ, հասարակությանն ալեկոծեց Վիգեն Սարգսյանի և յուր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի անքաղաքավարի շփումը մեկնաբանություններ գրողների հետ: «Բոշա» գրողին «բոշան դու ես» պատասխանող նախարարը հայտնվեց քննարկումների կիզակետում: Մարդիկ քննարկում ու քննադատում են թե՛ Սարգսյանի պատասխանները, թե՛ գրառումը, նաև հիշեցնում, թե ինչպես է այդ զինվորը վիրավորվել:
Զինվորն ապրիլյան քառօրյա պատերազմը դիմագրաված, սակայն դրանից ամիսներ անց Հադրութում իր իսկ սպայի կողմից գլխի ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանն է:

Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանն ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նկատենք, որ Ալբերտին ծանր վիրավորած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է:

NEWSPRESS.am