Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Մահապատժի ամենադաժան վայրերից մեկը․ Հռոմի «Հառաչանքների աստիճաններ»-ը


mah

Միջնադարյան Անգլիայում մահապատժի էին ենթարկում անգամ մանր գողությունների համար։ Հանցագործները կախաղան էին բարձրացվում։ Անգլիայում վերջին հասարակական մահապատիժը տեղի է ունեցել 1868 թվականի մայիսի 26-ին. Նյուգեյթի դիմաց կախահան է հանվել իռլանդացի ահաբեկիչ Մայքլ Բարետը։ Հայաստանում վերջին մահապատիժը տեղի է ունեցել 1991 թվականին։

Պատմական այս փաստերի հետ մեկտեղ կարելի է խոսել նաև մահապատժի իրականացման ամենատարօրինակ վայրերից մեկի՝ Հռոմի «Հառաչանքների աստիճաններ»-ի մասին։ Այդտեղ մահապատիժ իրականացնում էին Ք․ա 40-ական թվականներից սկսած։Աստիճանները գտնվում էին Հռոմի կենտրոնական մասում, որտեղ հիմա Ս․ Պիետրո ին Կարսերե փողոցն է։

Քանի որ Հին Հռոմում մահն աստիճանների վրա համարվում էր չափազանց անպատվաբեր, այդ իսկ պատճառով մահապատժի ենթարկված դատապարտյալներին նախապես խեղդում էին, կապում մարմիններն ու նետում աստիճաններից վար։ Շատ ժամանակ Հռոմի այլ վայրերից մահապատժի ենթարկվածների դիերը բերվում էին այստեղ ի ցույց դնելու համար։ Մահացածների դիերը հոշոտվում էին շների ու այլ գիշատիչ կենդանիների կողմից, ապա նետվում Տիբեր գետ։ «Հառաչանքների աստիճանների» վրա մահապատժի ենթարկվում էին ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու պետական գործիչներ։Աստիճանների վրա մահապատժի են ենթարկվել Հռոմեական Կայսրության հայտնի պետական և ռազմական գործիչ Լուցիոս Էլիուս Սեյանոսն ու իր երեխաները, ինչպես նաև Ավլոս Վիտելլիոս կայսրը։

Սրանից բացի Հռոմում կային այլ վայրեր ևս, որոնք օգտագործվում էին մահապատժի իրականացման համար։ Կապիտոլիում բլրի հարավային գագաթը՝ Տարպեյան ժայռը նույնպես օգտագործվում էր մահապատիժների համար։ Մարդասպանները, դավաճանները, ստրուկները, մահվան դատապարտվելիս, ցած էին նետվում այնտեղից։ Կար նաև կարծիք, որ նման պատիժներ կիրառվել են նաև հաշմանդամների, հոգեկան հիվանդների նկատմամբ, քանի որ համարվում էր, որ նրանք անիծված էին աստծո կողմից։ Մահապատիժների թվի կրճատման ամենամեծ աճը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվեցին նորմեր, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։

Վերջին մի քանի տարիների ընթացքում 130 երկրում մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում, իսկ 68 երկրում դեռ շարունակվում է իրականացվել պատժի այս տեսակը։