Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Հայկական բանակի ոչ մի զինծառայող իր զոհված ընկերոջ վրեժն օդում կախված չի թողնի»


adrbejanakan-koxm

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական բանակի ու զինվորի դեմ իրականացվող ադրբեջանական կողմի սադրանքները ծանր հետևանքներ են ունենում հենց ադրբեջանցիների համար: Դա է փաստում սահմանամերձ գյուղերի բնակիչների տագնապը, զոհված երկու զինծառայողները, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չի տրվել, զոհերի մասին տեղեկությունը բացահայտել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսինքն հնարավոր է ավելի շատ զոհված զինծառայող եղած լինի:

Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի երկրի բանակը կրկին իբր «անպարտելի» ներկայացնելու հարցում: Երկրի պաշտպանության նախարարն էլ իր հերթին խնդիրներ ունի իր պաշտոնի հետ կապված, այդ պատճառով մի շարք զինվորների և հավանական է նաև խաղաղ բնակչության կյանքի հաշվին փորձելու է բանակը իբր մարտունակ տեսանկյունից ներկայացնել:

Սակայն ոչ երկրի, ոչ բանակի ղեկավարությունը հաշվի չի առել, որ սահմանամերձ բնակավայրերում կառուցած մսամթերքի գործարանների սառնարանները լցվելու հատկություն ունեն և հնարավոր չի այդքան քանակությամբ զինվորի դիակ պահել դրանց սառնարաններում:

Երևի հենց այդ պատճառով էլ դիվերսիայի կամ այլ սադրանքների արդյունքում զոհված զինծառայողների դիակները գիշերով տեղափոխում են իրենց բնակավայրեր ու առանց ավելորդությունների թաղում են միայն հարազատների ներկայությամբ:

Հայկական բանակի ոչ մի զինծառայող իր զոհված ընկերոջ վրեժը օդում կախված չի թողնի: Ինչքան էլ սահմանին ադրբեջանցիները փորձեն իրավիճակը սրել, միևնույնն է դրանից միշտ տուժել և տուժում են ավելի շատ իրենք»: