Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Կռացան, առյուծի բաժնի մասին խոսեցին, նկարվեցին. պատգամավորները ̀ Բաղրամյան 26-ում


tsarukyan dashinq serzh sargsyan

Երեկ Բաղրամյան 26-ում կրկին աժիոտաժ էր, նոր ֆոտոշարք անելու և կռանալու պատգամավորական ժողով էր:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էին շտապել «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները, ասել է թե՝ քիչ-քիչ նշմարվում է հաջորդ գործընկերային հարաբերությունը: Գրեթե բան չի փոխվում. շարունակում են Սարգսյանի բացահայտ տիրապետության տակ մնալ հանդիպման եկած երեք ուժերը, իսկ «Ելք»-ն էլ մնում է ընդդիմություն: Չէ, այս բառի վրա պետք չէ ծիծաղել. քաղաքական քարտեզն է այդպես գծված:

Հանդիպումը որակվել էր աննախադեպ, նման ձևաչափ երբեք չէր եղել, պատգամավորները եկել էին նախագահին զեկուցելու, թե ինչ են արել Ազգային ժողովում: Գուցե շատերն ասելիք կունենային և գուցե նաև, բացի լսելուց, ինչ-որ բաներ էլ խոսել են, բայց այս հանդիպումից երկու հարց հետաքրքրեց մեզ. ի՞նչ է խոսել Գագիկ Ծառուկյանը և ինչո՞ւ նրա թիմակից Վարդան Բոստանջյանը մինչև հոգու խորքը կռացավ Նախագահ ջանի առաջ: Սա երևում է Սարգսյանի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից:

Ազգային ժողովի նիստերից գրեթե մշտական բացակայություն ունեցող Գագիկ Ծառուկյանն ի՞նչ է պատկերացնում օրենսդրական դաշտից կամ ինչո՞վ է մասնակից լինում օրենքների քննարկմանը, որ պիոներական կարգապահությամբ շտապել է հասնել Նախագահական, սա համահայկական հումորի թեմա է: Իսկ ցավն ահա այն է, որ մեր կողմից ընտրված պատգամավորն անգամ առանց խիստ անհրաժեշտության, սեփական կամքով, կռանում է Նախագահի առաջ, որովհետև սա արդեն հոգեբանություն է, սա արդեն մտածելակերպ է և տեսակ: Ահա այսպիսի մարդկանցից է կառուցված մեր խորհրդարանը, ում վրա, Սահմանադրության փոփոխությունից հետո, ինչպես Սարգսյանն էր այս հանդիպմանը ասել, պատասխանատվության առյուծի բաժին է դրվել: Հույս ունենք, որ այս պատկերավոր խոսքը Նախագահի մոտ չի առաջացել Գագիկ Ծառուկյանի ներկայությունից ոգեշնչվելով:

NEWSPRESS.am