Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ինչ տարբերություն՝ ով կլինի Աշոտ Մանուկյանի փոխարեն


ashot manukyan

Երբ NEWSPRESS.am-ին մի արժանահավատ աղբյուր տեղեկացնում էր, թե պատրաստվում է նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի փաստաթուղթը, կամ էլ հնարավոր է այն ձգձվի մինչև ապրիլի 27-ը (կառավարության հրաժարականից հետո նա այլևս չի վերանշանակվի), մի պահ կարկամեցինք՝ ո՞վ է Աշոտ Մանուկյանը: Հա՜, մեր երկրի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը:

Այս նախարարի նշանակումից ի վեր չտեսանք մի քայլ, երկրում ոլորտի քաղաքականության փոփոխություն, որն իր հետ կասոցացվեր: Մեկ նշա նակման, մեկ էլ՝ Գործադիրում չընդգրկվելու մասին գրեցինք:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ուղիղ եթերների արքա, վարչապետ Կարապետյանի փեսա, նույն նախարարությունում փոխնախարար աշխատող Հայկ Հարությունյանը, ով թեպետ, իր պնդմամբ, նախարար դառնալու ցանկություն չունի, բայց նրա՝ գոնե որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրի մասին շատ է բարձրաձայնվում, համենայնդեպս այստեղ կադրային խնդիր գոյություն ունի: Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է նկատենք, որ Հարությունյանը վերջին տարվա ընթացքում հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացման գործում:

Նախարար աշխատելու առաջարկ չի ստացել, բայց այդ պաշտոնում նշանակվելուն դեմ չէր լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ում անունը ևս շրջանառվում է նախարարի պաշտոնի համար: Նրա կառավարման օրոք, գրեթե բոլոր բնական մոնոպոլիստները կարողացան թանկացնել սակագները:

Այս նախարարությունը բավականին լուրջ դերակատարում ունեցող մարմին է, բայց միայն ըստ սևով սպիտակի վրա գրվածի, իսկ իրականում այստեղ նշանակվող յուրաքանչյուր նախարար խամաճիկ է խոշորների ձեռքին: Ո՞վ կարող է այս ոլորտում ազատ քաղաքականություն որոշել, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ խոսում է միայն միլիարդների լեզվով, բացի այդ, ոչ միայն բիզնես, այլև ամուր քաղաքական հենարաններ ունեցող է:

Մի խոսքով՝ եթե Աշոտ Մանուկյանի հեռացումը միտված լիներ փոփոխությունների, կարելի էր մեծ ուշադրություն կենտրոնացնել այս պաշտոնատար անձի փոփոխության հարցի վրա, բայց բոլորս էլ գիտենք նախարարի և փոխնախարարի տեղերի փոփոխությունից այստեղ ՕԳԳ-ն չի փոխվի:

NEWSPRESS.am