Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Առավոտ». ՀՅԴ-ն խանդո՞ւմ է «Ծառուկյան» դաշինքին


arcvik-minasyan

«Առավոտ» թերթը գրում է.

«Առավոտ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն, եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։

Նշեց նաև, որ իբրև գործադիրի ներկայացուցիչ մեկ բան գիտի՝ ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջև դրված այդ խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:

Նրա մեջ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ պորտֆելները կարող են պակասել։ «ՀՅԴ-ն երբևէ նման որևէ մտավախություններ ունեցե՞լ է»,- հարցին հարցով է պատասխանել Արծվիկ Մինասյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում