Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«ՀԺ». Ծանր հարված գյուղացիներին. թունաքիմիկատները կթանկանան մինչև 40%. շուկայի 50%-ն Ալեքսանյանինն է


samvel alexanyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան:

Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ և թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-ից 20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն է: Մտավախություն կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգտվեն և թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20 տոկոսով, այլ մինչև 40 տոկոսի կհասցնեն:

Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը: «Նատալի ագրո»-ն հանդիսանում է թունաքիմիկատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, որոնք բարձր որակի և թանկ ապրանքատեսակ են առաջարկում, սակայն դրանց հետ միասին չինական թունաքիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան:

Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հինականում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների և սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից:

Գյուղացիներին սպասվող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի և դիզելային վառելիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչև նախորդ տարի կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի և դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թվականից սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7-ից 8 հազար դրամը՝ նախկին 6 հազար դրամի փոխարեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում