Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

2017 թվականն ավարտվել է համատարած թանկացումներով


katnamterq

2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7.3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19.4%):

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1.5-4.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում:

Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.4%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0.8%-ով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3% գնանկում, մեկում՝ 0.3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7%-ով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: