Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ռոբսոնին «ծանր վիճակում» տեղափոխել են ԱԳՆ


robson ruben tatulyan

Ռուբեն Թաթուլյանը կամ նույն ինքը՝ Ռոբսոնը, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի խորհրդականն է եղել, իսկ թե՞ երբ է եղել, ի՞նչ կարգավիճակ է ունեցել և հատկապես ո՞ր գործով է խորհրդական եղել, հայտնի չէ:

Ակնհայտ է, որ Ռոբսոնի անունն ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների ցուցակում հայտնվելուց հետո, նաև երբ հայտնի դարձավ, որ նա ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի, ՀՀ իշխանությունները ցանկանում են մի ձեռքով պահել, մի ոտքով հրաժարվել Ռոբսոնից:

Նրան գրչի մեկ հարվածով դուրս մղեցին ՀՀ-ում ներդրումներ կատարողների ցանկից. դարձյալ նա ինչ-որ ժամանակ եղել է այդ ներդրողներից մեկը և ինչ-որ անհայտ ժամանակ արդեն չէր:

Հիմա էլ ինչ-որ անհայտ ժամանակ Ռոբսոնը եղել է ԱԳ նախարարի խորհրդական, իսկ անհայտ ժամանակվանից արդեն խորհրդական չէ:

Ռոբսոնի շուրջն արդեն միստիֆիկացիոն գործընթացներ են ընթանում. այսպես գնալու դեպքում պետք կլինի պարզել՝ ի վերջո Ռոբսոնը գոյություն ունի՞, թե՞ դարձյալ ԱԳՆ-ի «ստեղծագործությունն» է:

Ի վերջո, ԱԳն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը որևէ կերպ չի արձագանքել Ռոբսոնի խորհրդական լինելու հանգամանքին, սակայն անկեղծացել է, թե Ռոբսոնին Էդուարդ Նալբանդյանին խորհուրդներ տալուց չի տեսել:

Ամենայն հավանականությամբ, միստիկ լուսապսակով պարուրված Ռոբսոնը Նալբանդյանին ուղղորդել է մթության քողի տակ, հակառակ դեպքում՝ երկար տարիներ ԱԳՆ-ում աշխատող, նախկին ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը մեկ անգամ առնվազն Ռոբսոնին տեսած կլիներ, գոնե խորհուրդ տալուց:

Եթե մեկ սուտ են հորինում, արդեն բավական է, իսկ երբ փորձում են սուտը ստով կոծկել, դա արդեն քաղաքականություն է: Ահա նման քաղաքականության ծուղակն են ընկել ՀՀ իշխանությունները, նրանք չեն կարող Ռոբսոնից հրաժարվել, քանի որ նրա հետ են կապված ՀՀ իշխանական լավագույն հիշողությունները, չեն կարող Ռոբսոնին փեշի տակ քաշել, քանի որ կա ԱՄՆ-ից հեռակա կարգով սպառնալիքը՝ Ռոբսոնի ընկերությունները ֆինանսական խարդավանքների մեջ են, և դա չի վրպել ամերիկյան իշխանությունների աչքից:

Ռոբսոնն ինքը հայտարարել է, որ ինքը ՀՀ ԱԳՆ արտահաստիքային խորհրդական է, ունի դիվանագիտական անձնագիր, նաև ՀՀ դիվանագիտական համարանիշներով մեքենայով է տեղաշարժվում. ընդունում է Սոչի այցելող պատվարժան հյուրերին:

Ռոբսոնն այս հայտարարությամբ պարզ ասում է, որ հանկարծ չհամարձակվեք ինձանից հրաժարվել, ես ձեր մարդն են, ավելին՝ այնքան բան եմ արել ձեզ համար, եթե այս պահին դժվարին կացության մեջ եք, դա չի նշանակում, որ ինձ շպրտելու եք. ես Ռոբսոնն եմ:

Կարճ-կոնկրետ, ինչպես ասում են՝ ուղիղ խոսքն էշին են ասում:

NEWSPRESS.am